9-ամյա աղջիկը գանգատվել է հոգնածությունից. Նա կորոնավիրուսի հետեւանքով մահացել է քնած ժամանակ

9-ամյա աղջիկը գանգատվել է հոգնածությունից. Նա կորոնավիրուսի հետեւանքով մահացել է քնած ժամանակ

Կարդացեք նաև

Մինչ այդ նա ընկերների հետ խաղալուց հետո գանգատվել է հոգնածությունից եւ գնացել նիրհելու, հայտնում է The Mirror-ը: ԱՄՆ-ից 9-ամյա Կիմորա Լինումը կորոնավիրուսի հետեւանքով մահացել է քնած ժամանակ:

Աղջկա ընտանիքը հայտնել է, որ մահվանից մի քանի օր առաջ նա տկարություն է զգացել: Ջերմությունը բարձրացել է մինչեւ 37,7 աստիճան, սակայն բժիշկները որոշել են, որ նրա մոտ սովորական մրսածություն է եւ նրան տուն են ուղարկել: Չնայած ախտանիշներին, աղջիկը կորոնավիրուսի ախտորոշման թեստավորում այդպես էլ չի անցել:

9-ամյա աղջիկը գանգատվել է հոգնածությունից. Նա կորոնավիրուսի հետեւանքով մահացել է քնած ժամանակ

Կիմորան մի քանի օր հետո իրեն մի փոքր լավ է զգացել եւ գնացել է ընկերների հետ խաղալու: Զբոսանքից հետո տուն գալով՝ նա գանգատվել է հոգնածությունից եւ պառկել քնելու: Որոշ ժամանակ անց աղջկա մայրը նրան հայտնաբերել է առանց կյանքի նշանների: Աղջկա տատիկը փորձել է կատարել սիրտ-թոքային վերակենդանացում, բայց ապարդյուն:

Կարդացեք նաև

Ռ

Leave a Reply