12-ից ցածրներին արգելվում է դիտել. Գաղտնի նկարված կադրերն արդեն համացանցում են. «Զոն նայող» Կարիճ Լիլոյի արկածները բանտում. Ահա, թե ինչպես էր նա նվաստացնում այն բանտարկյալներին, ովքեր իրեն չէին ենթարկվում

12-ից ցածրներին արգելվում է դիտել. Գաղտնի նկարված կադրերն արդեն համացանցում են. «Զոն նայող» Կարիճ Լիլոյի արկածները բանտում. Ահա, թե ինչպես էր նա նվաստացնում այն բանտարկյալներին, ովքեր իրեն չէին ենթարկվում

Դիտեք նաև

  • Armlur.am-ի տեղեկություններով` օրերս ազատ է արձակվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով առավել հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ:

    Նա մեղադրվում էր կազմակերպված խմբի հետ Նաիրա Թ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մասնակի մեղավոր է ճանաչել:

    Կարիճը առավել հայտնի է դարձել քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում: Նրան շատերը ՔԿՀ-ի հեղինակություններից էին համարում: Այստեղ նրան հարգում էին, նրանից վախենում էին, շատերն էլ չէին սիրում: Դեռևս նախորդ տարի մի խումբ կին դատապարտյալներ բողոքի ալիք էին բարձրացրելընդդեմ իրենց բախտակցի ասելով, թե «օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»:

    Պատճառը Կարիճիբաց ռեժիմում կամ, ինչպես ընդունված է ասել դատապարտյալների շրջանում, «բաց գաղութում» հայտնվելն էր: «Բաց գաղութ դուրս գալ» նշանակում է, առավոտյան ժամը 8-ին դուրս գալ ՔԿՀ-ից, աշխատել, երեկոյան 8-ին վերադառնալ ՔԿՀ: Կալանավոր կանայք ապշած էին և

    բարձրաձայնում էին, որպեսզի ստուգումներ անցկացվեն իմանալու համարինչպես են «արտոնյալները» վերադառնում տներից հարբած, «պատերը բռնելով»: Ի դեպ, բողոքավոր կալանավորները կարծիք էին հայտնել, թե բաց գաղութ են դուրս գալիս մարդիկ, որոնք կամ համագործակցում են վարչակազմի հետ, կամ «վերևներում» ընկերներ ունեն:

    Հարցազրույցներից մեկի ժամանակ Լիլիա Խաչատուրովան խոստովանել էր, որ ՔԿ հիմնարկի պատերը սթափեցնում են մարդուն և ստիպում «զսպել ներվային շարժումները»:

Դիտեք նաև

Leave a Reply