Րոպեներ առաջ սենսացիոն տեղեկություն հայեր․․․ ինքնասպանությունը կատարվել է․․․

Րոպեներ առաջ սենսացիոն տեղեկություն հայեր․․․ ինքնասպանությունը կատարվել է․․․

Գեորգի Կուտոյանի սպանության վարկած չի քննարկվում. միաժամանակ քննարկվել է հինգ վարկած, չորս վարկածը հերքվել է, հաստատվել է ինքնասպանության վարկածը․ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշել է ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը:

Նա հայտնել է նաև, որ Կուտոյանի կինը դիմել է վարույթ իրականացնող մարմնին, որ «Տեղեկատվության մասին» օրենքի և Քրեական դատավարության օրենսգրքի շրջանակներում՝ առանց իրենց համաձայնության, որևէ ինֆորմացիա չհայտնեն

«Հարցաքննվել է 90-ից ավելի վկա, պահանջվել են հեռախոսազանգերի վերծանումներ։ Հաշվի առնելով նրա կնոջ՝ Հասմիկ Բիշարյանի դիմումը, մի բան կարող եմ ասել, ինքնասպանությունը կատարվել է նեղ անձնական շարժառիթով։ Թույլ տվեք չակերտներ չբացել»։

ՔԿ նախագահի բացահայտումն ինքնին սենսացիոն է՝ ոչ այն իմաստով, որ որևէ մարդ չի կարող վերջ տալ կյանքին՝ անձնական շարժառիթներից ելնելով։ Խնդիրն այն է, որ այս վարկածին ամենաքիչն էին հակված հասարակությունն ու քաղաքական ուժերը։

Ավելին՝ Կուտոյանի մարմինը դեռ չէր հանձնվել հողին, ու մեր հասարակությունն ու քաղաքական էլիտան արդեն հասցրել էին շրջանառու դարձնել բոլոր հնարավոր քաղաքական վարկածները։

Ոմանք Կուտոյանի մահը կապում էին ԱԱԾ-ից անհետացած թղթապանակների հետ, նախկինները մեղադրում էին ներկաներին ու հակառակը, խոսվում էր նույնիսկ հնարավոր հանցագործության արտաքին հետքերի մասին։ Նման քննարկումները նույնիսկ բնական են։

Գեորգի Կուտոյանը շատ կարևոր անձնավորություն էր՝ նախկինում ունեցած պաշտոնի, կարգավիճակի բերումով։ ԱԱԾ-ում նրա պաշտոնավարման տարիներին տեղի են ունեցել Ապրիլյան պատերազմը, որի հանգամանքների քննարկումը տակավին գտնվում է քաղաքական օրակարգում, ՊՊԾ գնդի գրավումը, ի վերջո՝ թավշյա հեղափոխությունը, որի ստվերում տեղի է ունեցել քրեաօլիգարխիկ համակարգի կազմաքանդման գործընթացը՝ դրան ուղեկցող խարդավանքներով ու ինտրիգներով։

Մյուս կողմից՝ մեր քաղաքական համակարգը կայացած չէ ու շատ հաճախ առաջնորվում է ոչ թե ռացիոնալ փաստարկներով, իրական փաստերով, այլ դավադրային տեսություններով, ինտրիգներով, «սևի» ու «սպիտակի» տրամաբանությամբ։ Բայց այս փաստն առանձին ու ավելի խորքային վերլուծության անհրաժեշտություն ունի։

Կոնկրետ Կուտոյանի գործում հիմա առկա են այլ հանգամանքներ, որոնք, անշուշտ, որոշակի մտահոգություններ են ծնում։

Կուտոյանի կինը, ընտանիքը, անշուշտ, անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունք ունեն, ու լեգիտիմ է ՔԿ-ին հասցեագրված նրանց պահանջը։ Մյուս կողմից տեղի է ունեցել աղմկոտ ողբերգություն, որն ունի մեծ հասարակական հնչեղություն ու կասկածներ մնալու են, եթե նախաքննության մարմինը հանդես չգա հրապարակային հանգամանալից տեղեկատվությամբ, ժողովրդի համար չպարզաբանի տեղի ունեցածի մանրամասները։ Այս դեպքում, բնականաբար, հասարակության առնվազն մի մասը չի հավատալու պաշտոնական վարկածին՝ ինքնասպանությանը, ինչը, ի դեպ, ազդելու է իրավապահ մարմինների, իշխանության հեղինակության վրա։

Ի վերջո, հասարակությունը միշտ էլ մտածում է, որ կան «ազդեցիկ» կենտրոններ, որոնք կարողանում են հանցագործություններ, սպանություններ կատարել՝ մաքրելով հետքերը։ Այս համատեքստում շատ կարևոր է, որպեսզի նախաքննության մարմինը մի կողմից հարգի Կուտոյանի կնոջ դիմումը, մյուս կողմից՝ հասարակությանը մատուցի այնպիսի տեղեկատվություն, որն առավելագույնս համոզիչ լինի։

Րոպեներ առաջ սենսացիոն տեղեկություն հայեր․․․ ինքնասպանությունը կատարվել է․․․

Leave a Reply