Տեսեք թէ ինչ արեց Ալեն Սիմոնյանը…

Տեսեք թէ ինչ արեց Ալեն Սիմոնյանը…

Ինչպես պատրաստել կոկտեյլ՝ տնային պայմաններում

Տեսեք թէ ինչ արեց Ալեն Սիմոնյանը…

Ազգային ժողովի փոխնախագահ («Իմ քայլը») խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի խոսքով` այսօր տեղի ունեցած միջադեպն անընդունելի է: Միաժամանակ Սիմոնյանը չի կարծում, որ որևիցե մեկը պետք է մանդատը վայր դնի.- «Ոչ, չպետք է մանդատը վայր դնեն, որևիցե մեկը չպետք է մանդատը վայր դնի: Սասուն Միքայելյանը Հայաստանի Հանրապետությունում ամենաշատ վստահության քվեն ստացել է, իր վստահության հարցը պետք է որոշի իր ընտրողը մյուս ընտրությունների ժամանակ: Էդմոն Մարուքյանը կարող է իր մանդատը վայր դնել Անի Սամսոնյանի հետ միասին` սադրանքներ կազմակերպելու և սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու համար»:

Ալեն Սիմոնյանի խոսքով` այս ամենը նախօրոք պլանավորած սադրանք էր.- «Մենք պետք է մի բան արձանագրենք, որ այս ամենն անմիջական կապ ունի նախօրեին հնչած սեռական բնույթի հայհոյանքի հետ, որը տեղի ունեցավ դահլիճում, կապ ունի այն օրենքների հետ, որոնք մենք ընդունել ենք: Ակնհայտ է, որ բնական է` պետք է սադրանքներին չտրվեր, հասկանալի է, բայց մայիսի 8-ով Սասուն Միքայելյանին սադրելը ես համարում եմ անընդունելի, ես համարում եմ, որ իրեն կլասիկ հռչակած քաղաքական գործիչն իրավունք չունի Ազգային ժողովի դահլիճում հայհոյանքներ հնչեցնել:

Ես պնդում եմ, որ դա նախապատրաստված սադրանք է, սադրանք է, որն ունի շարունակական բնույթ: Այսինքն՝ ընտրվել է մարտավարություն, որ սկզբից իրավիճակը դահլիճում լարվում է՝ կոնկրետ Անի Սամսոնյանի ելույթներով, որտեղ օգտագործվում են այնպիսի բառեր, ինչպիսիք են «հիստերիկ» և այլն, չեմ ուզում իջնել այդ մակարդակին և խոսել այդ բառերով:

Եվ բնական է, որ երբ ամբիոնից իջնում ես ու վրա ես քշում Սասուն Միքայելյանի վրա մայիսի 8-ի օրով և փորձում ես սադրել, մարդը կարող է նաև այդ սադրանքին չդիմանալ»,- հայտարարեց Ալեն Սիմոնյանը:

Հիշեցնենք, որ այսօր խորհրդարանում ծեծկռտուք է տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև, որը դադարեց նրանց գործընկերների միջամտությունից հետո:

Դիտեք նաև

Leave a Reply