ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա 20 տարի անց կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյան

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա 20 տարի անց կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյան

Լևոն Հակոբի Տեր-Պետրոսյան, Հայաստանի Հանրապետության 1-ին նախագահ (1991-1998)։ Ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում։ 1946 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան: Մասնագիտությամբ արևելագետ է՝ բանասիրական գիտությունների դոկտոր։

Կրթությունն ստացել է Երևանի պետական համալսարանում (բանասիրական ֆակուլտետի արևելագիտության բաժին, 1963-68), ուսումը շարունակել ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայում (Արևելագիտության ինստիտուտի Լենինգրադի բաժանմունք, 1969-1972)։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա 20 տարի անց կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյան

Ավարտելով Երևանի պետական համալսարանի ռազմագիտական ամբիոնի քառամյա դասընթացները՝ ստացել է ռազմական թարգմանչի մասնագիտացում։

Քաղաքական ակտիվությունն սկսել է 1960-ական թվականներին ծագած ուսանողական խմորումների ժամանակ։

Գործուն մասնակցություն է ունեցել Արցախյան շարժմանը, Արցախյան ազատամարտին, ղեկավարել Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը, ապա ընտրվել Հայաստանի նորաստեղծ Հանրապետության նախագահ։ Նախագահի պաշտոնից հրաժարվել է 1998 թվականի փետրվարի երեքին։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա 20 տարի անց կցուցադրեք». 1996թ. Լևոն Տեր-Պետրոսյան

Տեսանյութում` Վազգեն Սարգսյանը պատում է Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից իրականացված ոչ հրապարակային քաղաքական քայլերի վերաբերյալ, որոնք հետագայում նպաստել են Արցախյան պատերազմում գրանցված ռազմական հաջողությունների արարմանը:

Մանրամասները դիտեք ստորև՝ տեսանյութում։

Leave a Reply