ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական Շվեցարիայում ապրելու համար հերթեր կգոյանան. 1 րոպե Նվեր Մնացականյանի հետ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական Շվեցարիայում ապրելու համար հերթեր կգոյանան. 1 րոպե Նվեր Մնացականյանի հետ

Ներկայացնում ենք Նվեր Մնացականյանի հերթական 1 րոպեն: Թողարկումն՝ ինչպես միշտ, դիպուկ է ու տեղին։

Բարև Ձեզ։ Ընտրական մարաթոնն Արցախն ավարտեց առանց խուճապի։ Ծափեր պետք չեն, սակայն պայքարի ուրվականին անթարթ նայողի իմունիտետին վստահել պետք է։ Էլ չեմ ասում, որ որևիցէ անորոշություն Արցախում հակացուցված է ավելի, քան կորոնավիրուսը։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական Շվեցարիայում ապրելու համար հերթեր կգոյանան. 1 րոպե Նվեր Մնացականյանի հետ

Մեծ ճոխություն կլիներ քաղաքական սուտ մնջախաղին տրվելը, մանավանդ երբ էական չէ ով է ընտրվել, կամ ում է բաժին հասնում ընտրության դափնին, քանի որ եթե դու չես կրկնապատկում Արցախի իմունիտետը, ուրեմն մեկ է՝ դու ես հակառակորդի հեռադիտակի տակ, թե քո մրցակիցը․ ինչպես էական չէ՝ կորոնավիրուսային աշխարհում Արցախ կմտնի հայկական կապիտալի սևը, թե՝ սպիտակը։

Այդ ընտրությունը թողեք համաճարակին, քանի որ հենց համաճարակն է տվել Արցախը կրկնապատկելու բացառիկ շանսը։ Թե չէ կստացվի, որ իսկապես բլեֆ էր Արցախից Երևան ղեկավար կարգելու գաղափարը, թե դա արվում էր Արցախն ուժեղացնելու համար։ Ինչը, կամ ովքեր ամրապնդվեցին Արցախի փոխարեն, այլևս էական չէ․ Այժմ կարևորը փոխհատուցման ճակատագրից անմիջնորդ օգտվելն է։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայկական Շվեցարիայում ապրելու համար հերթեր կգոյանան. 1 րոպե Նվեր Մնացականյանի հետ

Արցախում ապրելուն տվեք ամենաբարձր արտոնությունը, քանի դեռ կորոնավիրուսը տունդարձի ճանապարհը բաց է պահում։ Կտեսնեք, Լաչինում հայերի Շվեյցարիայում ապրելու համար ինչ հերթեր են գոյանալու այն նույն հերթականությամբ, որով մի ժամանակ շատերը լքում էին Արցախը՝ նրան դրսից ուժեղացնելու կեղծ պատճառով․․․ Հաջողություն։
Առավել մանրամասն դիտեք տեսանյութում.

 Post Views: 2 507

Leave a Reply