ՈՒՇԱԳՐԱՎ տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին ✈️✈️

ՈՒՇԱԳՐԱՎ տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին ✈️✈️

«Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների (ԵԱՏՄ) քաղաքացիների համար օդային ճանապարհով Ռուսաստան մուտք գործելու սահմանափակումները սեպտեմբերի 21-ից հանվել են, բացառությամբ Հայաստանի քաղաքացիների։

Քաղաքագետ, Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշել է․

«Վատ է, որ Հայաստանի քաղաքացիների համար Ռուսաստանի օդային սահմանը բաց չէ. միգուցե դրա հիմքը օբյեկտիվ է, սուբյեկտիվ, միգուցե քաղաքական վերաբերմունք է երկրի նկատմամբ, ինչ է թե հեղափոխական իշխանություններին չեն սիրում, կամ հեղափոխական իշխանությունները իրենց ասածները չեն կատարում. ես դա չեմ կարող ասել, որովհետև ես փաստարկներ չունեմ: Ինձ համար ավելի համոզիչ է այն, ինչը որ ես կարդացել եմ մամուլում: Այսինքն՝ առայժմ Ռուսաստանը

ՈՒՇԱԳՐԱՎ տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին ✈️✈️

խրախուսում է այն երկրներին, ովքեր իրենից կգնեն վակցինա: Ես դրան ավելի շատ եմ հավատում, քան, օրինակ, նրան, որ «Դոսյե»-ն հրապարակեց, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ կոշտ վերաբերմունք է լինելու, և շատերը այս ամենը կկապեն իրար: Ես ընդունում եմ, որ դա կարող է լինել վարկածներից մեկը, բայց նույն վարկածը հավասարապես կարող է լինել նաև Հայաստանում կորոնավիրուսի տարածման թվերի աճը. դրանք բոլորը վարկածներ են, բայց թե ինչ կա Ռուսաստանի որոշման տակ թաքնված, ես դա չեմ կարող մեկնաբանել»,- հայտարարեց քաղաքագետը:

ՈՒՇԱԳՐԱՎ տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին ✈️✈️

ԳԱԼԱ-ն Ռուսաստանի որոշման վերաբերյալ զրուցել է նաև ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանի հետ:

«Նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում օտարերկրացիների մուտքի սահմանափակման վերաբերյալ որոշումների կայացումը բացառապես տվյալ երկրի իրավասության դաշտում է, և ինչպես արդեն նշել ենք, դրանք պայմանավորված չեն երկկողմ հարաբերություններով կամ փոխադարձության սկզբունքով: Այդ մեխանիզմների ներդրումը պայմանավորված է բացառապես հակահամավարակային ներպետական ծրագրերով ու համալիր միջոցառումներով, համավարակի դեմ պայքարի արդյունավետությամբ, առողջապահական համակարգի կարողություններով:

ՈՒՇԱԳՐԱՎ տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին ✈️✈️

Պետք է նշենք, որ նոր տիպի կորոնավիրուսի տարածմամբ ողջ աշխարհում է ստեղծվել աննախադեպ արտակարգ իրադրություն, որը ենթակա է պարբերական փոփոխության, և որի հասցեագրման ուղղությամբ մեխանիզմները մշակվել և ներդրվել են նորովի: Խնդրի լուծումը մեծապես կախված է համաճարակային ընթացիկ վիճակի կայունացման դինամիկայից»,- հայտարարեց Նաղդալյանը:

ԱԳՆ խոսնակի փոխանցմամբ՝ ՀՀ կառավարությունը շարունակում է ռուսաստանյան կողմի հետ աշխատանքներ տանել, ինչպես ՀՀ-ՌԴ միջև կանոնավոր ավիափոխադրումների վերականգնման, այնպես էլ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման ուղղությամբ։ Այս առումով աշխատանքներն ընթանում են իրենց բնականոն հունով:

ՈՒՇԱԳՐԱՎ տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին ✈️✈️

«Հարցը քննարկվում է նաև ԵԱՏՄ հարթակում՝ համապատասխան գերատեսչությունների միջև: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել, որ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Առողջապահության նախարարությունը մշտական կապի մեջ են իրենց գործընկերների հետ, իրականացվում է երկու երկրների համաճարակային իրադրության վերաբերյալ օպերատիվ վիճակագրության ամենօրյա փոխանակում»,- եզրափակեց Աննա Նաղդալյանը:

ՈՒՇԱԳՐԱՎ տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին ✈️✈️

Հիշեցնենք, որ արդեն տևական ժամանակ է Ռուսաստանից Հայաստան վերադարձածները պարբերաբար բողոքի ակցիաներ են իրականացնում կառավարության և Ազգային ժողովի դիմաց. նրանք պահանջում են, որպեսզի կառավարությունը իրենց խնդրին լուծում տա և իրենք կարողանան մեկնել ՌԴ:

“Restrictions on entry to Russia by air for citizens of the Eurasian Economic Union (EEU) member states have been lifted since September 21, except for Armenian citizens.

ՈՒՇԱԳՐԱՎ տեղեկություն՝ Ռուսաստան ՀՀ քաղաքացիների մուտքի արգելքի հանման կամ չեղարկման մասին ✈️✈️

Political scientist, Chairman of the Public Council Styopa Safaryan in a conversation with GALA noted ․

“It is bad that the air border of Russia is not open for the citizens of Armenia. Maybe its basis is objective, subjective, maybe it is a political attitude towards the country, as if they do not like the revolutionary authorities, or the revolutionary authorities do not do what they say. I can not say that because I have no arguments. What I read in the press is more

Leave a Reply