ՈՒՇԱԳՐԱՎ. Ահա թե որ գործարարն է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով

ՈՒՇԱԳՐԱՎ. Ահա թե որ գործարարն է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով

1in.am-ն այսօր գրառում էր կատարել, որ իր տեղեկություններով, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ, բացի արդեն դատարան մտած դիզվառելիքի գործից էլի մեկ քրեական գործ է արձանագրված, որը վերաբերում է արդեն կաշառք ստանալուն։

Լրատվական կայքը տեղեկություն էր հրապարակել, թե այդ գործով մի գործարար ցուցմունք է տվել Ու ասել, որ 7 միլիոն դոլար առձեռն կաշառք է տվել անձամբ Սերժ Սարգսյանին։ ArmLur.am-ի տեղեկություններով, չի բացառվում, որ հարուցված քրեական գործը կապ ունենա Սամվել Մայրապետյանի, Ռոբերտ Քոչարյանի Հանդեպ հարուցված կաշառքի քրեական գործի հետ

ՈՒՇԱԳՐԱՎ. Ահա թե որ գործարարն է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով

Խնդիրը նրանում է, որ Մարտի 1-ի քրեական գործի շրջանակներում սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի մեղադրանքին ավելացել է կրկին մեկը՝ առանձնապես մեծ չափի կաշառք ստանալը:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասելով՝ առաջադրված այս մեղադրանքի հիմքում ընկած է Սիլվա Համբարձումյանի հայտարարությունն այն մասին, որ ինքը 2008-ին գործարար Սամվել Մայրապետյանին գումար է տվել՝ երկրի ղեկավարությանը փոխանցելու համար, որ իշխանությունները չխանգարեն իր գործունեությանը: Ըստ ArmLur.am-ի՝ գործարարը 2018 թվականի հոկտեմբերի այս կաշառքի շրջանակներում տվել է նույնպես Սերժ Սարգսյանի անունը:

ՈՒՇԱԳՐԱՎ. Ահա թե որ գործարարն է ցուցմունք տվել Սերժ Սարգսյանին առնչվող քրեական գործով

Եվ ահա, իրավապահ շրջանակներից ArmLur.am-ին տեղեկացնում են, որ այն գործարարը, որը Սերժ Սարգսյանին կապված քրեական գործով ցուցմունք է տվել, նրա վաղեմի ընկեր, սնանկացած գործարար Միխայիլ Բաղդասարովն է ։
Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը այսօր տեղեկացդել էր, որ Սերժ Սարգսյանի դեմ նոր քրեական գործ հարուցված չէ:

Leave a Reply