Որպես մայր խղճացի վարչապետին․ գրառում, որ հուզեց բոլորին

Որպես մայր խղճացի վարչապետին․ գրառում, որ հուզեց բոլորին

Թամարա Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ Անկեղծ ասած նայում եմ էս նկարին ու սիրտս ցավում է վարչապետի համար… Երեկ լսեցի իր զրույցը , մի քիչ ըմբոստացա, մի քիչ զայրացա, նաև որպես մայր խղճացի վարչապետին․․․

Ես երբեք կուրորեն չեմ սիրել ինչ-որ մեկին, միակ մարդը որին պաշտել ու պաշտում եմ Հայրս է , սակայն պաշտել, սիրել եմ ոչ կուրորեն, պարզ տեսել և գիտակցել եմ, որ հայրս ունեցել է նաև բացասական կողմեր, այնպես որ Ձեզ սիրում եմ, քանի որ երախտամոռ չեմ, Ձեզ գնահատում եմ , քանի որ մեզ հանեցիք քաքի հորից, չեմ ամաչում այս բառիս համար․․․

Ի՞նչու բարկացա, քանի որ վարչապետը, չգիտես ինչու, թավիշին հակադրում է վենդետան ու բռնությունը և ինքս ինձ հարց եմ տալիս, միթե՞ թավիշի հակառակը դա է , իհարկե ոչ!!!!

Հարգելի վարչապետ, կա մարդու մի տեսակ, որ գող է, հոգով փնթի է, ստոր , քծնող եւ երախտամոռ է և հետևաբար էս տեսակ մարդուն մարդկայնորեն չեն վերաբերվում, նրանք դա չեն հասկանում, ընդունում են մարդկայնությունը որպես թուլություն։

Եւ ուրեմն վերաբերվեք նրանց հետ ըստ արժանավույն, բավական է արդեն, էլ նյարդեր չունենք, շանս մի տվեք չմարդին , տմարդին և հատկապես էն մարդկանց, ովքեր մեզ գարուններ, գողացած ճակատագրեր, գողացած կյանքեր են պարտք,,,

Ծերացաք այս 2 տարում, առանց հուզվելու չի լինում Ձեզ նայել, այս 30 տարվա փորած փոսը տիտանիկ ուժերով էլ լցնել չի լինի, Ձեր շրջապատում մի 5 հոգի հավատարիմ և աշխատող կա։

Մնացածը իրենց տեղում չեն, մենք տեսնում ենք․․․ Ձեզ խնայեք մեզ համար, քանզի Աստված չանի սրանք վերադառնան, կհոշոտեն 1-ին հերթին Ձեզ, հետո մեր վրայով կանցնեն ու չեն էլ մտածի, մենք դա տեսել ու ապրել ենք․․․ ՀԳ․ ՔՈ-ի անդամները հրաշալի են, իրենք Ձեզ կօգնեն։

Leave a Reply