Շատ շուտով Նիկոլ Փաշինյանը կհայտնվի բանտում. Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Շատ շուտով Նիկոլ Փաշինյանը կհայտնվի բանտում. Անդրանիկ Միհրանյան (տեսանյութ)

Դիտեք նաև

Այսօր Հայաստանի քաղաքական իրավիճակը մոտենում է անցումային կետի, որին կարող է հաղորդել այս իշխանության փլուզումը։ Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է քաղաքական մեկնաբան Անդրանիկ Միհրանյանը՝ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական իրավիճակին։

Ըստ Անդրանիկ Միհրանյանի՝ Փաշինյանի իշխանությունը ցույց է տվել իր ողորմելիությունն ու անճարակությունը․ «Հիմնական ուժը, որի վրա Նիկոլ Փաշինյանը այսօր կարող է հենվել դա փոքրամասնություն «օխլոզն է»։ Սակայն այս փոքրիկ «օխլոզն» արդեն այն ուժը չի, որ կարողանա վախեցնել Փաշինյանի հակառակորդներին»։

Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը վախենում է հրապարակի իր ուժը կորցնելուց․ «Նա լավ գիտի՝ կորցնելով այդ «հրապարակի ուժը», նա կորցնելու է ամեն ինչ»։

Անդրադառնալով ուժային կառույցներում վերջին փոփոխություններին՝ Անդրանիկ Միհրանյանը նշել է․ «Ուժայիններում փոփոխությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը վստահություն չունի այս կառույցների նկատմամբ։ Նիկոլ Փաշինյանը իր համագյուղացիներին, ծանոթներին է այս կարևոր կառույցներում պաշտոնների նշանակում, սա վերջին քայլն է նրա»։

Անդրանիկ Միհրանյանի դիտարկմամբ՝ Փաշինյանը տեսնում է, որ մասաներն այլևս իրեն չեն վստահում, դրա համար էլ ուժային կառույցներում իր մարդկանց աշխատանքի նշանակելով՝ դրանք դարձնում է իր վերջին հույսը․ «Ուժայիններում այսպիսի ցայտուն փոփոխությունները ցույց են տալիս Նիկոլ Փաշինյանի վախը»։

Կիսվեք նյութով ընկերների հետ՝

Դիտեք նաև

Leave a Reply