Մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համար. Երևանում 39-ամյա տղամարդը դանակի 70 հարվածով դաժանաբար սպանել է նախկին ընկերուհուն. Նոր զարգացումներ

Մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համար. Երևանում 39-ամյա տղամարդը դանակի 70 հարվածով դաժանաբար սպանել է նախկին ընկերուհուն. Նոր զարգացումներ

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Շենգավիթ» վարչական շրջանում գտնվող նստավայրում Դավիթ Բալայանի նախագահությամբ շարունակվեց Կարեն Հ.-ի գործի դատական քննությունը:

39-ամյա Կարեն Հ.-ին մեղադրանք է առաջադրված առանձին դաժանությամբ կատարված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով:

Ըստ մեղադրանքի՝ Կարեն Հ.-ն սպանել է նախկին մտերմուհուն՝ Մարիամ Դ.-ին:

Առաջադրված մեղադրանքի համաձայն՝ կին ու երեք անչափահաս երեխա ունեցող Կարեն Հ.-ն մտերմացել էր Մարիամ Դ.-ի հետ, և 2015 թվականին ծնվել է նրանց համատեղ դուստրը: Երեխան բնակվել է հոր՝ Կարենի ընտանիքում, իսկ երեխայի մոր՝ Մարիամի հետ եղել են տարաձայնություններ. Կարեն Հ.-ն, ըստ մեղադրանքի, խոչընդոտել է երեխայի հետ մոր տեսակցություններին, մասնավորապես՝ 2018 թվականի ապրիլին երեք անգամ առանց հարգելի պատճառի խոչընդոտել է մոր ու 3-ամյա երեխայի հանդիպումներին:

Մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համար. Երևանում 39-ամյա տղամարդը դանակի 70 հարվածով դաժանաբար սպանել է նախկին ընկերուհուն. Նոր զարգացումներ

Տարաձայնությունները Մարիամի հետ եղել են շարունակական, և, ըստ մեղադրանքի, 2018 թվականի օգոստոսի 30-ի վաղ առավոտյան՝ ժամը 7-ն անց 33-ի սահմաններում Կարեն Հ.-ն այցելելով Երևանի Արարատյան փողոցի տներից մեկում Մարիամի Դ.-ի վարձակալած բնակարան, դանակի շուրջ 70 հարված հասցնելով, առանձին դաժանությամբ սպանել է նրան, մարմինը ծածկել է ծածկոցով ու հեռացել է:

Կարեն Հ.-ի խափանման միջոցը կալանավորումն է: Նա դատարան է ներկայացվում հաշմանդամի սայլակով: Նրա հետազոտությունից հետո, ելնելով առողջական վիճակից, նրան տրվել է հաշմանդամության երկրորդ կարգ:

Մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համար. Երևանում 39-ամյա տղամարդը դանակի 70 հարվածով դաժանաբար սպանել է նախկին ընկերուհուն. Նոր զարգացումներ

Քրեական գործը բաղկացած է վեց հատորից:

Կարեն Հ.-ն իրեն մեղավոր չի ճանաչում: Դեպքից հետո նա ոստիկանությունում հայտնել է, թե իր նախկին ընկերուհի Մարիամը, ումից երեխա ունի,խնդրել էր վաղ առավոտյան տանից վերցնել նրան ու տանել օդանավակայան: Ինքը գնացել է Մարիամի տուն: Երբ երկուսով ցանկացել են դուրս գալ տանից, իրենց վրա են հարձակվել 3-4 անծանոթ տղամարդ: Նրանցից մեկը բռնել է Մարիամին, իսկ մյուսները դանակով հարձակվել են իր վրա: Ինքը բռնել է դանակի շեղբից, վնասել է ձեռքերը և դիմել է փախուստի… Կարեն Հ.-ն խնդրել է պարզել իրենց վրա հարձակված անծանոթ տղամարդկանց ինքնությունն ու, քանի որ վնասվածքներ ունի, իրեն տալ դատաբժշկի ուղեգիր: Սակայն որոշ ժամանակ անց նա ձերբակալվել է Մարիամ Դ.-ին սպանելու կասկածով…

Մուտքը միայն ամուր նյարդեր ունեցողների համար. Երևանում 39-ամյա տղամարդը դանակի 70 հարվածով դաժանաբար սպանել է նախկին ընկերուհուն. Նոր զարգացումներ

ԸստՄարիամ Դ.-ի տան մուտքի մոտակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունների զննության արձանագրությունների՝ 2018 թվականի օգոստոսի 30-ին, ժամը 7-ն անց 32-ին Արարատյան փողոցի տվյալ հատվածում հայտնվել է կապույտ «Շևրոլե» մեքենա: Մինչ այդ որևէ անձ մուտք չի գործել Մարիամ Դ.-ի տուն: Ժամը 7-ն անց 36-ին Մարիամի տան մուտքի դռանն է մոտեցել կապույտ շապիկով մի տղամարդ, ձախ ձեռքին՝ ինչ-որ առարկա, կանգնել է մուտքի դռան մոտ, շարժվել է դեպի պատուհանը, նորից մոտեցել է մուտքի դռանն ու ներս է մտել: Դրանից հետո որևէ այլ անձ Մարիամի տուն չի մտել:

Մանրամասն՝ https://www.1in.am/2795047.html

Leave a Reply