«Հարգելի Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ և պահանջում, մաքրեք Ձեր կողքից դավաճաններին, ՊԱՏԺԵՔ հիմա…». Գայա Խաչատրյանը՝ վարչապետ Փաշինյանին

«Հարգելի Նիկոլ Փաշինյան ջան, խնդրում եմ և պահանջում, մաքրեք Ձեր կողքից դավաճաններին, ՊԱՏԺԵՔ հիմա…». Գայա Խաչատրյանը՝ վարչապետ Փաշինյանին

Գայա Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ երկա՜ր ճանապարհ ենք անցել և նրան ճանաչում ենք ու սիրում ենք այնպիսին ինչպիսին ՆԱ ԿԱ, և բացի այդ, նա էլ մեզ պես մարդ է։ Մեզ համար, երկրի համար,, բանակի, ազգի համար մտածող ու հոգ տանող մի մարդ է, այնուհետև դրա հարյուրապատիկի չափով ՎԱՐՉԱՊԵՏ։

Ով էս ամենը հասկանում է ու գիտակցում, նրան էսօրվա վարչապետի կադրից դուրս վիդեոները ոչինչ չեն ասի ու չեն կարող ասել։
Դրանք սովորական մի մարդու (բայց էլի մաքսիմալ կոկետ, համեստ) կադրից դուրս կադրեր էին, և փաստացի «Բաց սիգնալը», ինչպես ասում են, եղել է կես ժա շուտ, ստացվում է մտածված է եղել և վարչապետը չի իմացել այդ մասին։ Եթե ուշադիր էլ նայեք այդ մասին լսվում է կարդում։

Իմ հարգելի՜ Նիկոլ Փաշինյան ջա՜ն, դիմում եմ Ձեզ որպես ՀՀ ազատ, հպարտ և պահանջատեր քաղաքացի. վերացրե՛ք թավիշը։ Եթե դավաճանները, (բառերը մեղք են գրելու իրենց անգամ վատ բաներ) հաշվի չեն առնում երկրում տիրող էս իրավիճակը, երբ պետք է միասնական լինել, պայքարել COVID-19 ֊ի դեմ, երբ պետք է գոնե մի որոշ ժամանակ միմյանց հանդեպ ունեցած ատելությունը վերացնել ու օգնել, ԱՊԱ ԱՌԱՎԵԼ ՔԱՆ ԵՐԲԵՎԷ. ՎԵՐԱՑՆԵԼ Է ՊԵՏՔ ԹԱՎԻՇԸ։

Խնդրում եմ և պահանջում, մաքրեք Ձեր կողքից դավաճաններին, ՊԱՏԺԵՔ հիմա՛, որովհետև սա ընդամենը սկիզբն է, ավելի մեծ «սլիվներ» կլինեն, ընդհուպ մինչև բառիս բուն իմաստով մեր դրսի թշնամիներին։

Եթե ներսի թշնամուն չկարողանանք կառավարել, դրսինը անիմաստ կլինի։

Leave a Reply