Հայտնի դերասան Միքայել Պողոսյանի հիասքանչ խոսքը Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության մասին

Հայտնի դերասան Միքայել Պողոսյանի հիասքանչ խոսքը Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության մասին

Դիտեք նաև

Այս 4%-ը թաքուն եւ բացահայտ ստելով իր սեփական ժողովրդին, ուզում են խլել մեր երկրի ապագան:

Հայաստանի ժողովրդական արտիստ, դերասան, երգիչ Միքայել Պողոսյանը իր եւ Էդուարդ Համբարձումյանի անունից ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ… Այսօր՝ թավշյա հեղափոխությունից ընդամենը 2 տարի անց, մեր ընդհանուր տան վրա պատրաստվում է իր մաշտաբով աննախադեպ հար ձակում անցյալի ուժերի կողմից: Դրանք հափշտակող ու գողացող քաղաքական գործիչներն են և բակային հեղինակություններ՝ իրենց անցյալով. նրանք` ովքեր ետ են մղվել, սակայն չեն պարտվել և տապալվել այսօր պատերազմ են հայտարարել: Պատերազմ իր իսկ ժողովրդին, ով ողջ աշխարհի հետ միասին ծանր օրեր է վերապրում:

Հայտնի դերասան Միքայել Պողոսյանի հիասքանչ խոսքը Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության մասին

Պատերազմ հայտարարել երկրին, որն առանց այն էլ պատերազմական դրության մեջ է: Նրանք քիչ են: Ընդհամենը 4%: Բայց այս 4 տոկոսը տասնամյակներ շարունակ տառապանքի և ունեզրկության են տարել մեր ժողովրդին, իսկ հիմա որոշել են կանգնեցնել մեր իսկ կերտած նորագույն պատմության անիվը: Պատմություն, որով հպարտանում ենք մենք, և ոչ միայն մենք, այլ ամբողջ աշխարհը, որով կհպարտանան նաև մեր գալիք սերունդները: Այս 4% փորձում է մեզ կրկին մատնել վախի մթնոլորտում տիրող գաղափարական ստրկության, և փորձում է հասնել դրան, իմի դնելով ցածրությամբ եւ ստորությամբ ներծծված իրենց խղճուկ տաղանդը:

Այս 4%-ը թաքուն եւ բացահայտ ստելով իր սեփական ժողովրդին, ուզում են խլել մեր երկրի ապագան, խլելով յուրաքանչյուրիս մեջ ազատատենչ ոգին և փոխարինել այն կիսասոված և վախվորած ստրուկի հոգեբանությամբ: Նրանք նորից ցանկանում են մեզ ետ շպրտել դեպի ջախջախիչ անօրինական կյանք, և անում են այդ մեկ նպատակով` շարունակել գողանալ ու փրկել սեփական գողոնը:

Իրենց պայքարի ողջ գաղափարը` ամեն բան հանուն ազգի «երջանկության» պարզ տեսանելի է դրդապատճառներում: Բարոյականություն ասվածը իրենց համար, իրենց ընտրած պահի մեջ է: Այս մարդկանց բոլոր արժեքները իրենց ընտրած մեթոդների մեջ է` խաբեություն, զրպարտություն, թալան ու դավաճանություն: Նրանց ողջ էությունը , իրենց իսկ կատարած գործերի մեջ է` կաշառք, շանտաժ և դավաճանություն:

Հայտնի դերասան Միքայել Պողոսյանի հիասքանչ խոսքը Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության մասին

Այսօր մենք պետք է ոտքի կանգնենք , սա լրջագույն ահազանգ է` պետք է սթափվենք: Մենք` մեր երկրի մտավորականության ներկայացուցիչներով կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր մտահոգված են մեր երկրում տիրող վտանգավոր և պայթունավտանգ իրադարձություններով` սեփական ձայնը բարձրացնելու և միավորվելու նպատակով: Կանգնելու մեր կերտած արժեքների պաշտպանության համար, համախմբվել և օգնել մեր ժողովրդամետ իշխանությանը լուծելու բոլորիս առաջ ծառացած խնդիրները` ով ինչպես և ինչով կարող է: Մենք պետք է հայտարարենք պատերազմ նրանց, ովքեր պատերազմ են հայտարարել մեր ապագային:

Պատերազմ հայտարարել նրանց, ովքեր խաղալով ժողովրդի առողջության ու համբերության հետ, պետության ճակատագրի հետ` արհամարհում են ղեկավար անձնակազմի ցուցումները և հրամանները: Մենք կհաղթենք այս ճակատամարտը ` օրինապահությամբ և տոկունությամբ: Մենք կլինենք վճռական ու թիկունք կլինենք այն մարդկանց, որոնց ընտրել ենք, և ովքեր չափազանց բարդ և վտանգավոր պայմաններում ` օր ու գիշեր աշխատում են, ջանք չեն խնայում, որ փրկեն պետականության նավը, ամեն բան անելով, որպեսզի նվազագույն կորուստներով մեզ բոլորիս դուրս բերեն անվտանգ քաղաքակրթության նավահանգիստ:

Հայտնի դերասան Միքայել Պողոսյանի հիասքանչ խոսքը Նիկոլ Փաշինյանի և ՀՀ կառավարության մասին

Մենք թույլ չենք տա ո՛չ մկներին, ո՛չ առնետներին քայքայել նավը ներսից: Մենք թույլ չենք տա նրանց մոտենալ ղեկին: Եվ թույլ չենք տա նրանց փախչել, որովհետև մեր նավը չի սուզվի և կընթանա առաջ: Ժողովրդին պետք չեն տերեր, նա ինքը տեր է: Ժողովուրդը դա հասկացել է: Մնում է դա հասկանան նրանք, ովքեր ետ են մնացել թե’ ժամանակից, թե’ սեփական ժողովրդից: ՀՀ Քաղաքացիներ՝ Էդուարդ Համբարձումյան Միքայել Պողոսյան»

Դիտեք նաև

Leave a Reply