ԿԵՑՑԵՍ։ Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի տեսահոլովակը՝ նվիրված հայոց ցեղասպանությանը․ ՏԱՐԱԾԵՔ ՀԱՅԵ՜Ր

ԿԵՑՑԵՍ։ Աշխարհահռչակ երգչուհի Բեյոնսեի տեսահոլովակը՝ նվիրված հայոց ցեղասպանությանը․ ՏԱՐԱԾԵՔ ՀԱՅԵ՜Ր

Դիտեք նաև

  • Բիյոնսե Ժիզել Նոուլզ-Քարթեր (անգլ.՝ Beyoncé Giselle Knowles-Carter, հայտնի է որպես ուղղակի Բիյոնսե, ծնվ, 1981 թվականի սեպտեմբերի 4-ին[3], Հյուսթոն), ամերիկյան երգչուհի՝ R’n’B ոճում, դերասանուհի, պարուհի, երաժշտական պրոդյուսեր։

    Դեռ մանուկ հասակում նա մասնակցել է տարբեր երաժշտական և պարի մրցույթների, դպրոցում մասնակցել է գեղարվեստական մրցույթների։ Նոուլզը հայտնի է դարձել 1990-ական թվականների վերջին, լինելով կանացի Destiny’s Child R&B խմբի անդամ։

    2003 թվականին, երբ Destiny’s Child խումբը մասնատվեց, Նոուլզը հանդես եկավ իր դեբյուտային սոլո Dangerously in Love ալբոմով, որի մեջ մտնում են մի քանի հիթե, ինչպիսիք են «Crazy in Love» և «Baby Boy» երգերը։ Ալբոմը ճանաչվել է 2003 թվականի ամենահաջողակ ալբոմը։ Այդ ալբոմի շնորհիվ Բիյոնսեն ստացել է ռեկորդային հինգ

    «Գրեմմի» մրցանակ[4][5]։ 2006 թվականին, խմբի վերջնական բաժանումմից մեկ տարի հետո Բիյոնսեն բաց է թողել B’Day ալբոմը, որը Billboard շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը, այնտեղ ներառված են «Déjà Vu», «Irreplaceable» և «Beautiful Liar» հիթերը։ Նրա երրորդ սոլո ալբոմը՝ I Am… Sasha Fierce, լույս է

    տեսել 2008 թվականի նոյեմբերին, նրա մեջ էր ներառվել «Single Ladies (Put a Ring on It)» հիթը։ Ալբոմը և դրա սինգլները վաստակել են վեց Grammy Award, որը երգչուհու համար ռեկորդ է դարձել[6][7][8]։ Բիյոնսեն ստացել է 20 Grammy Award, որոնցից 17-ը իր սոլո կատարումների համար և երեքը որպես խմբի անդամ։

    Նոուլզը իր դերասանական կարիերան սկսել է 2001 թվականին, հայտնվելով «Կարմեն։ Հիփ-հոփ» երաժշտական ֆիլմում։ 2006 թվականին նա կատարել է «Երազ աղջիկները» ֆիլմի գլխավոր հերոսուհու դերը, որի շնորհիվ դարձել է «Ոսկե գլոբուս» մրցանակի նոմինանտ։ 2004 թվականին Նոուլզը պայմանագիր է կնքել մի շարք բրենդների հետ,

    ինչպիսիք են Pepsi, Tommy Hilfiger, Armani և L’Oréal։ 2010 թվականին Forbes ամսագիրը Բիյոնսեին ներառել է 100 ամենաազդեցիկ հայտնիներ աշխարհում-ի երկրորդ տողում[9][10]։ Նա նաև եղել է աշխարհի ամենաազդեցիկ երաժիշտները ցանկում[11]։ Time ամսագիրը Նոուլզին ներառել է աշխարհի ամենաազդեցիկ 100 մարդիկ ցանկում[12]։

    Նոուլզը Hot 100-ում զբաղեցրել է հինգերորդ հորիզոնականը, որպես հզոր կատարող և Destiny’s Child-ի չորրորդ հորիզոնականը։ Որպես սոլո երգչուհի նա ԱՄՆ-ում վաճառել է 3 միլիոն ալբոմ և սինգլ[13]։ Sony ընկերության հրապարակած տվյալների համաձայն Բիյոնսեն, որպես խմբի

    անդամ, վաճառել է 100 միլիոն ձայնագրություն[14]։ 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Billboard-ը Նոուլզին համարել է 2000-ական թվականների ամենահաջող կատարողուհին և գլխավոր ռադիո-կատարողուհի[15]։ 2010 թվականի փետրվարին RIAA-ն Նոուլզին ճանաչել է որպես տասնամյակի ամենամեծ թվով RIAA սերտիֆիկատ ունեցող արտիստուհու[16][17]։

Դիտեք նաև

Leave a Reply