ԽԱՅՏԱՌԱԿ տեսանյութ, որ հենց հիմա պայթեցնում է համացանցը…Ներս կբերեմ բոլոր ոստիկաններին՝ քեզ կբռնաբարեն,…

ԽԱՅՏԱՌԱԿ տեսանյութ, որ հենց հիմա պայթեցնում է համացանցը…Ներս կբերեմ բոլոր ոստիկաններին՝ քեզ կբռնաբարեն,…

«Սկզբում 4-5 ոստիկանների հետ սենյակ մտավ Միտոյանը, ապա բարձրաստիճան մի ոստիկան եկավ, բոլորը ոտքի կանգնեցին: Ես նստած էի, նայում էի, չգիտեի, թե ինչ կլինի հիմա,- պատմում է Անին: – Նա մոտեցավ ինձ ու քացով խփեց՝

«Կանգնի՛ր, քեզ ասում եմ»: Ես կանգնեցի, և նա սկսեց քացիներով խփել ոտքերիս, փորիս, ձեռքերով դեմքիս էր հարվածում: Ես լաց էի լինում, բայց ոչինչ չէի ասում: Նա ինձ հայհոյում էր ամենավերջին խոսքերով»:

Անին ասում է, որ իրեն 10-15 րոպե ծեծի է ենթարկել Պողոսյան ազգանունով մի սպա: Խմբի կանանցից մեկը հայտնել է, որ դա Էրեբունի համայնքի փոխոստիկանապետ Կամսար Պողոսյանն է: Վերջինիս հեռանալուց հետո մյուս ոստիկանները ջուր և տաք հագուստ են տվել Անիին:

«Ես հարցրեցի՝ ի՞նչ եմ արել, ինչո՞ւ է ինձ ծեծում: Նա կարող է իմ տարիքի աղջիկ ունենալ: Ոստիկաններն ասացին, որ ինձ ոչ ոք չի ծեծել, և դա ինձ միայն թվում է»: Քիչ անց միջանցքում գոռգոռոցի ու հայհոյանքի ձայներ են լսվել: Ոստիկաններն անմիջապես հետ են վերցրել ջուրն ու Անիի վրայի տաք հագուստը: Այդ պահին սենյակ է մտել Էրեբունի համայնքի ոստիկանապետ Նվեր Հովհաննիսյանը:

«Չեմ հիշում, կանգնած էի այդ պահին… Նա հարձակվեց վրաս ու քացիներով խփում էր: Ընկել էի ծնկներիս վրա, լաց էի լինում, ի՞նչ եմ արել, ինչո՞ւ եք ծեծում»,- պատմում է Անին: «Դու միտինգում էիր, ես քեզ տեսել եմ, առաջին շարքերում էիր,- ասել է ոստիկանապետը: – Նախագահ էի՞ր փոխում»: «Ես նրան ասում էի՝ Դուք ինձ շփոթում եք, բայց նա շարունակում էր քացիներով խփել մեջքիս ու փորիս»:

Leave a Reply