«Երկու օր է՝ երեխաս տնից դուրս չի գալիս, հաց չի ուտում, արդեն սրտի կապլի է խմում»․ չընդունված դիմորդի ծնող

«Երկու օր է՝ երեխաս տնից դուրս չի գալիս, հաց չի ուտում, արդեն սրտի կապլի է խմում»․ չընդունված դիմորդի ծնող

«Հուսով էի, որ ավելի շատ մարդիկ կլինեին, ուղղակի երևի մարզերից չեն կարողացել գալ»,- ասաց ԳԹԿ-ի դիմաց հավաքված ծնողներից մեկը։ Ի պատասխան մեկ ուրիշ ծնող ասաց․ «Ես Լոռու մարզի Ալավերդի քաղաքից եմ եկել։ Ինձ նման շատերն այսպիսի խնդրի առաջ են կանգնած, պարզապես ի վիճակի չեն եղել, հնարավորություն չեն ունեցել գալու։ Առավոտյան տաքսիով եկել եմ, որ մասնակցեմ այս ակցիային»։ Կինը սրտնեղած պատմեց, որ երեխան սովորելու մասին այլևս չի ուզում լսել։ «Ինչի՞ համար․․․ Երկու տարի երեխաս պարապի, հիմա սթրես ա տանում։ Երկու օր ա տնից դուրս չի գալիս, հաց չի ուտում, արդեն սրտի կապլի ա խմում։ Հասկացանք, ինչ-ինչ հանգամանքներում սպասվածից քիչ է ստացել, առաջին հայտով ԵՊՀ է դիմել, չի անցել, բայց չի անցել մնացած ինը հայտերով ևս»,- ասաց նա։

https://mamul.am/am/news/184460

Leave a Reply