Եթե չգրեմ, գիշերը չեմ քնի… Բժիշկ Նարեկ Մատինյանի ուշագրավ գրառումը

Եթե չգրեմ, գիշերը չեմ քնի… Բժիշկ Նարեկ Մատինյանի ուշագրավ գրառումը

Բժիշկ Նարեկ Մատինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.

«Եթե չգրեմ գիշերը չեմ քնի! Խոսքս ուղղում եմ այն բոլոր մարդկանց, ովքեր երեկ ծիծեռնակաբերդ գնացած պապիկին «օգտագործում» են սեփական PR-ի համար: Եթե իրոք մտածում եք պապիկի մասին ու ցանկանում եք օգնել նրան, ապա դա արեք անվտանգության բոլոր կանոնները պահպանելով (ոչ թե ձեր, այլ պապիկի անվտանգության):

Եթե չգրեմ, գիշերը չեմ քնի… Բժիշկ Նարեկ Մատինյանի ուշագրավ գրառումը

Կներեք, սակայն չեմ հասկանում, թե որն է իմաստը մի քանի հոգով, առանց դիմակի, առանց սոցիալական հեռավորություն պահելու Պապիկի տուն գնալու, նրան գրկելու, համբուրելու եւ սելֆի անելու!

Քանի անգամ կրկնենք, որ այս օրերին մեր հիմնական խոցելի խավը տարեց մարդիկ են, ու պետք է շատ խիստ պահպանել սոցիալական հեռավորությունը: Եթե ցանկանում եք օգնել Պապիկին, գնել նրա համար սնունդ, կամ ուրիշ այլ իրեր, օգնել ֆինանսապես, և օգնելուց զատ ցանկանում եք նաև տեսնել նրան, նայել նրա աչքերին եւ շնորհակալություն հայտնել, ապա գնացեք, դուռը թակեք առանց տուն մտնելու բարևեք, փոխանցեք ձեր «նվերները», շնորհակալություն հայտնեք եւ գնացեք ձեր գործերով, առանց վտանգելով նրա առողջությունը ու կյանքը:

Եթե չգրեմ, գիշերը չեմ քնի… Բժիշկ Նարեկ Մատինյանի ուշագրավ գրառումը

Իսկ եթե ավելի ուշադիր լինեք, ապա ձեր շենքում, ձեր բակում եւ ձեր շրջապատում, որոշ դեպքերում նաև ձեր ՏԱՆԸ կնկատեք բազմաթիվ Պապիկների ու Տատիկների, ովքեր իրոք աջակցության անհրաժեշտությունն ունեն, ում իրոք կարող եք օգնել, ու դա արեք առանց սելֆիներին, առանց «պադելյայցա տվեք» կոչերի, ՕԳՆԵՔ ԼՈՒՌ!»:

Leave a Reply