Գիտե՞ք, որ ես երիտասարդ տարիքում գողություն եմ արել… Ներկաներն զարմացած նայում են Վեհափառին, իսկ նա, կարծես ոչինչ էլ չի եղել, շարունակում է իր պատմությունը

Գիտե՞ք, որ ես երիտասարդ տարիքում գողություն եմ արել… Ներկաներն զարմացած նայում են Վեհափառին, իսկ նա, կարծես ոչինչ էլ չի եղել, շարունակում է իր պատմությունը

Ճիշտ է ասված` որոշ մարդիկ ծնվում են մեծ, որոշը հասնում են մեծության, ոմանց էլ տրվում է մեծություն: Վազգեն Ա կաթողիկոսը ծնվել էր մեծ, մնաց մեծություն ու անցավ անմահների շարքը:
1990 թվականն էր: Հանդիպում էր Վազգեն Ա կաթողիկոսի հետ, ով խոստացել էր խոսք ասել «Հոգեզարթնում» հեռուստատեսային հոգեւոր նոր ֆիլմի վերաբերյալ:

Վեհափառ հայրապետը իրեն հատուկ գեղեցիկ ժպիտով դիմավորում է հյուրերին ու պաշտոնական մասի ավարտից, հյուրասիրությունից ու փոքրիկ զրույցից այնուհետև խնդրում է անջատել տեսախցիկը ասելով, որ հետաքրքիր պատմություն է ասելու, այնպիսի բան, որ երբեք և ոչ մի տեղ չեն լսի:

Բայց օպերատորը մի փոքի խորամանկում է. անջատում է ոչ թե տեսախցիկը, այլ միայն տեսախցիկի լույսը: Վազգեն կաթողիկոսը խոսքը սկսում է հետևյալ կերպով. «Գիտե՞ք, ես երիտասարդ տարիքում գողություն եմ արել…»։ Այդտեղ ներկա մարդիկ ապշահար նայում են Վեհափառին, իսկ նա, ասես ոչինչ էլ չի եղել, շարունակում է պատմել իր պատմությունը.

Գիտե՞ք, որ ես երիտասարդ տարիքում գողություն եմ արել… Ներկաներն զարմացած նայում են Վեհափառին, իսկ նա, կարծես ոչինչ էլ չի եղել, շարունակում է իր պատմությունը

«Ձեր տարիքի երիտասարդ Էի: Սովետական Միության սահմանից այն կողմ, Թուրքիայի տարածքում էի: ճիշտ սահմանամերձ գոտում մի քանի բացառիկ խաչքարեր գոյություն ուներ, որոնց մասին ինձ տեղեկացրել Էր սահմանապահ զորքի ռուս սպան: Խնդրեցի, որ եթե հնարավորություն լինի՝ լուսանկարի խաչքարերը:

Իրոք դրանք բացառիկ հոգեւոր ու մշակութային արժեք էին հանդիսանում հայ ժողովրդի և հայ առաքելական եկեղեցու համար: Իմ Ոգեւորությունը այնքան մեծ էր, որ պատրաստ էի ամեն ինչի, մենակ թե գերությունից փրկեի այդ խաչքարերը:
Դրանք կարծես Եղեռնի ժամանակ կյանքները խլած և անարգված իմ ազգակիցների աճյունները լինեին, որոնց հոգիները թափառում Էին` չգտնելով համբարձման ճանապարհը …

Ապագա կաթողիկոսը գնում է ռուս սպայի մոտ ու կովկասյան հյուրասիրությանը նրա համար հատուկ սեղան է բացում: Կենացներ են փոխանակում ու հարազատանում իրար հետ: Կարճ ասած, հաճելի երեկո են անցկացնում: Հրաժեշտ տալուց առաջ ռուս սպային համարձակ առաջարկ է անում, երկուսով անցնել սահմանը և հետ բերել խաչքարերը:

Գիտե՞ք, որ ես երիտասարդ տարիքում գողություն եմ արել… Ներկաներն զարմացած նայում են Վեհափառին, իսկ նա, կարծես ոչինչ էլ չի եղել, շարունակում է իր պատմությունը

Ռուս սպան, հանուն իրենց բարեկամության, Համաձայնվում է, ու ինչպես Վազգեն կաթողիկոսն Է հիշում, «պատրաստ Էր նույնիսկ «պայքար հայտարարել Թուրքիային»:
Մի քանի օր հետո, գիշերով, սահմանապահ զորամիավորման բեռնատար մեքենայով պիտի անցնեին սահմանը:

«Հագուստս պետք Է լիներ շատ գործնական՝ ջինս, մուգ գույնի վերնաշապիկ ու սպորտային կոշիկներ»- շարունակում Է կաթողիկոսը: «Սպասեցինք մինչ մթնեց: Նախ սահմանը անցանք ոտքով՝ ռուս սպան, չորս սահմանապահները ու ես: Այնուհետև պետք է մոտենար բեռնատարը, որի մեջ պետք է բարձեինք խաչքարերը ու անցնեինք սահմանը:

Չնայած բոլորս երիտասարդ էինք, մեկ է, խաչքարերը ծանր էին: Ինչ որ է, վերցրեցինՔ և տարանք … Քիչ անց հեռվից ձայներ լսվեցին, թուրք սահմանապահները տեսել էին «գողերին»:
Հապաղելը համարյա հավասարազոր Էր կյանքի վերջին:

Գիտե՞ք, որ ես երիտասարդ տարիքում գողություն եմ արել… Ներկաներն զարմացած նայում են Վեհափառին, իսկ նա, կարծես ոչինչ էլ չի եղել, շարունակում է իր պատմությունը

Այնուամենայնիվ, չնայած գնդակների ձայներ եղան, սակայն նրանք սահմանն անցնում են բարեհաջող և անվնաս…
«Սի քանի օր անց ռուս սպան եկավ ինձ հրաժեշտ տալու»- շարունակում Է կաթողիկոսը,-« բանակի ղեկավարությունը որոշում էր կայացրել նրան տեղափոխել:

Մենք օրենքն էինք խախտել: Ռուս սպան մեկնեց` թողնելով քաջ, բարի, ազնիվ ու աստվածահաճո մարդու հիշատակ, իսկ խաչքարը տեղադրվեց այստեղ,- ներկա գտնվողներին ցույց տալով Վեհարանի մուտքի աջ մասը` պատմությունը ավարտում է Վազգեն կաթափկոսը ու ձեռքն օպերատորի ուսին թփթփացնելով` Հավելում.

Գիտե՞ք, որ ես երիտասարդ տարիքում գողություն եմ արել… Ներկաներն զարմացած նայում են Վեհափառին, իսկ նա, կարծես ոչինչ էլ չի եղել, շարունակում է իր պատմությունը

«Իսկ տեսախցիկը, այնուամենայնիվ, պիտի անջատեիր»: Այդ օրվանից անցել են տարիներ, հուշ է դարձել ոչ լոկ այս պատմությունը, այլ նաեւ ազգասեր ու եկեղեցասեր կաթողիկոսը, ում մեծության գաղտնիքը, նրա անվան և գործի հմայքը հայ ժողովրդի ու եկեղեցու նկատմամբ նրա խորունկ սիրո ու պաշտամունքի մեջ էր:
Հատված Մանուշակ Շիրինյանի «Հուշերի արահետներով» գրքից

Leave a Reply