«Բա 21-րդ դարում մեր ջահել հարսները բաղնիքում հագնվեն, նո՞ր գնան ննջասենյակ, որ սկեսրայրը չտեսնի». Նարեկ Սարգսյան

«Բա 21-րդ դարում մեր ջահել հարսները բաղնիքում հագնվեն, նո՞ր գնան ննջասենյակ, որ սկեսրայրը չտեսնի». Նարեկ Սարգսյան

https://mamul.am/am/news/177992?fbclid=IwAR313dnpARxoUMyN_vm5HGUI5gVLBRQhcZIqxgzyiCsKg9JuQ6FSV3u79vk

Դիտեք նաև

Ժող ջան եկեք սատարենք փոքրիկ Ալիսին , ով բարի գործ է անում` սովորեցնում է արտերկրում բնակվող կամ հայրենադարձ փոքրիկներին խոսել, գրել և կարդալ հայերեն: Եկեք անտարբեր չանցնենք նրա աշխատանքին և գոնե 1 լայք դնենք փոքրիկի տեսահոլովակին: Վստահենք դա էլ ավելի կոգևորի նրան 

«Բա 21-րդ դարում մեր ջահել հարսները բաղնիքում հագնվեն, նո՞ր գնան ննջասենյակ, որ սկեսրայրը չտեսնի». Նարեկ Սարգսյան

Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ես գրում եմ, որ երիտասարդ ամուսինների և ծնողների համատեղ կյանքը անհնար է, որ ծնողները տհաճ են նորապսակների համար, թյուր կարծիք է ստեղծվում, որ ես իբր փնովում եմ ավագ սերնդին։ Երբ ասում եմ միասին ապրելը հետամնացություն է, ասում են. «Նարեկ, խի՞ ես վիրավորում»։ Ժողովուրդ ջան, ճշմարտությունը ասելը վիրավորա՞ն է։ Իմ կարծիքով հետամնաց մարդը ոչ թե պիտի վիրավորվի, որ հետամնաց է, այլ պիտի սթափվի և իր էշը քշելու փոխարեն փորձի թևակոխել քաղաքակրթության հաջորդ փուլ։ Չիմանալը ամոթ չէ, չիմացածի վրա պնդելն է ամոթ։ Մենք ապրում ենք 21-րդ դարում և մեր դարում ամոթ ա, երբ երկու սերունդ մի հարկի տակ ա ապրում։ Հարցն այն չի, որ սկեսուրը վատ մարդ ա։ Կարող ա սկիսուրն ա լավը, հարսը՝ վատը։ Կարող ա երկուսն էլ լավն են։ Հարցը ազատ, արժանապատիվ սոցիալական կյանքն ա։

Ցանկացած երիտասարդ աղջիկ սկեսուր-սկեսրայրի ներկայությամբ արդեն կաշկանդված ա։ Պետք չի որ իրենք ինչ-որ բան անեն կամ չանեն։ Ներկայությունն ա կաշկանդում, հասկանո՞ւմ եք։ Երիտասարդ ամուսինները ուզում են առավոտից իրիկուն սեքսով զբաղվեն, գիշերը կինո նայեն, ցերեկը քնեն, իրիկունը արթնանան, գիշեր-ցերեկ իրար խառնած ուտեն-խմեն, քեֆ անեն։ Բա 21-րդ դարում մարդը զրկված լինի էդ տարրական հաճույքի՞ց։ Մի հատ մտածեք։ Իլոն Մասկը հեսա ուր որա թռնում ա Մարս, իսկ մեր ջահել հարսները բաղնիքում հագնվեն նոր գնան ննջասենյա՞կ, որ սկեսրայրը չտեսնի։ Ցանկացած մարդ ուզում ա առավոտյան բաղնիք գնալուց չհագնվի, ցանկացած երիտասարդ տղամարդ ուզում ա տեսնի, ոնց ա զուգընկերուհին հավեսով գիշերվանից հետո լրիվ մերկ գնում բաղնիք կամ խոհանոց, հետո էլի հետ գալիս մտնում ծոցը։ Սրանք փոքր կենցաղային հաճույքներ են, որտեղ սկեսուրի «հոգատարությունը» և սկեսրայրի շատ խնդալու «հումորները» լրիվ ավելորդ են։

Բա որ ծնողները ասում են. «Թող գան ապրեն, մենք չենք խառնվի ոչ մի բանում»։ Ո՞նց կարաս չխառնվես, եթե մենք օգտվում ենք նույն խոհանոցից ու բաղնիքից, ո՞նց։ Հնարավոր չի, դու ուզես-չուզես քո ներկայությամբ արդեն խառնված-պրծած ես։ Բա որ տղայի ծնողները հարսին «հավանում» են կամ «չեն հավանում»։ Բա որ ասում են. «Մաման չի հավանում էդ աղջկան», եղբայր մաման չի հավանում թող մաման չամուսնանա, դու հո՞ հավանում ես։ Կամ «Պապան հավանում ա». Պապան գլուխը պատով ա տալիս, պապան թող մամային հավանի։ Բա որ ջահել հարսին դաստիարակում են։ Իբր իրա լավի համար։ Տասնութ տարեկանից հետո ի՞նչ դաստիարակություն։ Դաստիարակող ե՞ք՝ ինքներդ ձեզ դաստիարակեք, որ քիթներդ չխոթեք ուրիշի կյանքի մեջ։ Կամ որ ասում են՝ հարսը պիտի էս անի, սենց լինի, նենց լինի… չէ՛, ոչ մեկը ոչինչ չպիտի լինի։ Մարդը ազատ է, թողեք ոնց ուզում են ապրեն։ Հիշում ե՞ք, որ «Մեր բակ»-ի մեջ Հրանտը Աշոտին հարցնում ա. «Բա ո՞նց ես ջոկում էս ծովախոզուկներից որն ա որձ, որը՝ էգ», Աշոտը ասում ա. «Իմ համար մեկ ա, կարևորը իրանք ջոկեն»։ Նույնն էլ նորապսակների մոտ ա։ Եթե իրանք իրար հավանել են, մնացածը ի՞նչ իրավունք ունեն ծպտուն հանելու։ Նույնիսկ կարծիքի իրավունք չունեն, եթե իրենցից կարծիք չեն հարցրել։ Ծնողները մի պարտականություն ունեն ընդամենը. լինել ընդգծված հարգալից իրենց զավակի ընտրության նկատմամբ։ Վերջ։

Բա որ հետամնաց մասսան ասում ա. «Մենք մեր ծնողին չենք թողնի» — էն տոնով, կարծես ծնողի ոտը կոկորդիլոսի երախում ա, որ թողնես, պիտի ուտի։ Ի՞նչը չես թողնի, եղբայր։ Ծնողդ որ շարունակի ապրել իր տանը, դու էլ գնաս ապրես քո՛ տանը, դա տենց դաժան հանցագործություն ա՞, դու էլ հանցագո՞րծ։ Բա որ ասում են. «Վատառողջ ա, բա որ մի բան պատահի՞»։ Ու էդ ամեն ինչի զզվելին գիտե՞ք որն ա։ Որ կեղծավոր են։ Ուզում են ցույց տան իբր. «Տեսեք, մենք ոչ թե տուզիկ մեռնում ենք, այլ մեր ծնողին ձեզնից շատ ենք սիրում»։ Ո՜չ, բարեկամներ, դուք ձեր ծնողին մեզնից շատ չեք սիրում, դուք տուզիկ մեռնում եք։ Ես ձեզնից պակաս չեմ սիրում իմ ծնողներին, հարազատներին, ընկերներին ու բարեկամներին։ Բայց որ սիրում եմ, գնամ բոլորի հետ մի տան մեջ ապրե՞մ։ Հնարավոր չի՞ ուզածդ ժամանակ հանդիպել ծնողներիդ, հյուր գնալ, հյուր կանչել միասին ժամանակ անց կացնել, կյանքը վայելել, հետո էլ ամեն մեկդ գնալ ձեր տանը քնել և անձնական կյանքը վայելել։ Պիտի անպայման իրար թունավորեք, իրար միս ուտեք, իրարից բամբասեք, որ դառնա «Ավանդական հայկական ընտանի՞ք»։ Էլ չասեմ, թե ինչ խայտառակ բարքեր են տիրում համատեղ կյանքի ընթացքում, ով ումից ոնց ա բողոքում, ինչ անտակտություններ են անում – կարճ ասած մի խայտառակ վիճակ։ Դուք ասեք, քանի՞ դեպք գիտեք, որ սկեսուրը հարևանների հետ բամբասում է հարսից։ Մի՞թե դա զարհուրելի չէ։

Ես, որ ուրիշների կյանքով չեմ հետաքրքրվում, տասնյակից ավել դեպք գիտեմ, թե ինչպես է տղայի մայրը քանդել սեփական տղայի ընտանիքը։ Բառացիորեն լոմը վերցրել ու քանդել։ Դեպքեր գիտեմ, երբ աղջկա մայրն է քանդել։ Դեպք գիտեմ, երբ երկուսով են քանդել, ամեն մեկը մի կողմից։ Բա իմ չիմացա՞ծ դեպքերը։ Թող ամեն մեկը հիշի իր ծանոթ-բարեկամների մեջ քանի ընտանիք կա որ նույն խնդիրի պատճառով թունավորել է կյանքը։ Ու էսքանից հետո «հետամնաց» բնորոշումը ինչ-որ մեկին կոպիտ ա՞ թվում։
Հետամնաց մարդիկ սեփական հետամնացությունը արդարացնելու հազար ձև ունեն. «Փող չկա, ո՞նց տուն վարձենք, էս մեծ տունը թողեն ու՞ր գնան, բա հիվանդ ծնողիդ ո՞նց թողես»։ Հասկացանք լավ, նենց չի դուք հումանիստ եք, մենք՝ գազան։ Սեփական ծնողին խնամելը նորմալ բան է, հերոսություն չի։ Աստված չանի, եթե կա հիվանդություն, սով, համաճարակ, պատերազմ կամ բնական աղետ, էդ դեպքում կանոնները փոխվում են։ Երկրաշարժի դեպքում դու քո ծնողի հետ էլ մի սենյակի մեջ կապրես, 10 ընտանիքով էլ կապրեք, անծանոթ մարդուն էլ ծածկ կտաս, թեկուզ տարիներով։ Բայց մենք խոսում ենք բնականոն կյանքի մասին։ Օրինաչափության մասին։ 19-րդ դարում մի մեծ սենյակում մի քանի եղբայր քնում էին իրենց կանանց հետ։ 5-6 ընտանիք, 4 սերունդ մի տան մեջ էին ապրում։ Ղազարոս Աղայանը էս թեմայով վեպ ունի, կարծեմ կոչվում է «Բաժանություն», որտեղ հենց էն խնդիրն է քննարկվում, որ պետք է բաժանվել մեծ ընտանիքից։ Բա եթե էդքան ավանդական եք, առաջարկեք, որ եղբայրները իրենց կանանց հետ մի սենյակում քնեն։ Խի՞ չեք առաջարկում, այ տուզիկ «ավանդապաշտներ»։ Բա ավանդականը դա ա։ Ժողովուրդները էդպես ապրել են հարյուրամյակներով։ Բայց հիմա չեն ապրում։ Գիտե՞ք ինչու։ Որովհետև հիմա 21-րդ դարն ա, ոչ թե 19–րդ դարը ու բացի ձեզնից ոչ ոք մեղավոր չէ, որ դուք լռվել-մնացել եք 19-րդ դարի կեսերում։

Ինչքան էլ դուք արդարացնեք ձեր հետամնացությունը, դրանից բան չի փոխվելու։ Ցանկացած մարդ հոգու խորքում գիտի, ինքը իր ծնողների մոտ է խնամելու համա՞ր, թե՞ տուզիկությունից դրդված։ Բոլոր դեպքերում իմ համոզմունքն ա, որ ծնողների և ջահել ամուսինների համատեղ կյանքը ինչպես էլ ընթանա, կա՛մ ավարտվելու ա պատերազմով, կա՛մ երջանիկ ֆասադի ետևում ինչ-որ մարդիկ տառապելու են ողջ կյանքում»։

Դիտեք նաև

Ժող ջան եկեք սատարենք փոքրիկ Ալիսին , ով բարի գործ է անում` սովորեցնում է արտերկրում բնակվող կամ հայրենադարձ փոքրիկներին խոսել, գրել և կարդալ հայերեն: Եկեք անտարբեր չանցնենք նրա աշխատանքին և գոնե 1 լայք դնենք փոքրիկի տեսահոլովակին: Վստահենք դա էլ ավելի կոգևորի նրան 

«Բա 21-րդ դարում մեր ջահել հարսները բաղնիքում հագնվեն, նո՞ր գնան ննջասենյակ, որ սկեսրայրը չտեսնի». Նարեկ Սարգսյան

https://mamul.am/am/news/177992?fbclid=IwAR313dnpARxoUMyN_vm5HGUI5gVLBRQhcZIqxgzyiCsKg9JuQ6FSV3u79vk

Leave a Reply