Արտակարգ դեպք Երեւանում. վարսավիրանոցներից մեկի տնօրենը էլոս-էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել (տեսանյութ)

Արտակարգ դեպք Երեւանում. վարսավիրանոցներից մեկի տնօրենը էլոս-էպիլացիայի կաբինետում գաղտնի տեսախցիկ է տեղադրել (տեսանյութ)

Դիտեք նաև

  • -ն ահազանգ է ստացել Երեւան քաղաքի Ազատության 25 հասցեում գործող «Մանանա» գեղեցկության սրահի դիմահարդար Էվելինա Հակոբյանից, ով հայտնել է, որ տնօրենը, առանց իրեն տեղյակ պահելու, հետեւաբար նաեւ, առանց հաճախորդների իմացության, տեսախցիկ է տեղադրել իր աշխատասենյակում, որտեղ իրականացվել է նաեւ էլոս էպիլացիա:

    «12 տարի աշխատել եմ այդտեղ, աշխատում էի դիմահարդար, իմ սենյակում կատարում էի նաեւ դեմքի եւ ամբողջ մարմնի մազահեռացում: Մինչեւ կորոնավիրուսը, մեր սենյակում տեսախցիկ չի եղել, չի էլ թույլատրվում դնել, քանի որ մարդիկ այդտեղ մերկանում են: Եթե անգամ դրվեր էլ, պետք է զգուշացվեր այդ մասին թե ինձ եւ թե հաճախորդներին: Տնօրենը թաքուն, պատը ծակել է ու պատի մեջ կամեռա է դրել, կամեռան աշխատել է ամսի 10-ից եւ մինչեւ ամսի 20-ը, նկարվել ու տեսաձայնագրվել է ամբողջը, անգամ իմ անձնական կյանքը, երբ ես հեռախոսով եմ խոսում: Կանայք հանվում են այդտեղ, ես էլ եմ հանվել, ինձ մազահեռացրել։
    Առանց իմանալու, բոլորս մերկ, ինչ, որ արել ենք, սաղ նկարվել է, տարբեր բնագավառի կանայք ու աղջիկներ են գալիս: Ես պատահական եմ հայտնաբերել տեսախցիկը, երբ նկատեցի թարթող կապույտ լույսը, գտա, տեսա՝ մեջը չիպ կա, չիպը հեռախոսով չբացեց, տարա ծրագրովորողի մոտ, չիպը բացեց, տեսնենք, մեջը ամբողջը նկարված է»:

    Աշխատակցուհին տնօրենին հարցրել է, թե ինչու է նման ստոր քայլի գնացել, տնօրենն ասել է, թե դա արել է, քանի որ մտածել է, որ իր աշխատակիցը հաճախորդ ու գումար է գողանում իրենից. «Ասում եմ՝ կադրերում բոլորս մերկ ենք, ի՞նչ եք արել, ասեց՝ լավ եմ արել, դրել եմ, դու ինձնից հաճախորդ ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, ասում է՝ գումար ես գողացել, ասել եմ՝ ապացուցի, կադրերում երեւում է, որ հաճախորդը կասսայում է վճարում»։

    Աշխատակցուհին կատարվածի համար դիմել է ԱԱԾ, ԱԱԾ-ն եկել, առգրավվել է չիպն ու պատի միջից հանել տեսախցիկը. «Տնօրենն ինձ ասում էր՝ ո՞ւր պետք ա գնաս, բողոքես, ինձ ոչ մեկ ոչ մի բան չի կարող անել…իր տղան քննչական բաժիններից մեկում 3 ամիս է, քննիչ է աշխատում, երեւի հույսը քննիչ տղայի վրա է դրել, որ կարող է թացից չոր դուրս գալ: Բայց չի մտածում, որ ինքը խախտել է բարոյական ու իրավական բոլոր օրենքները»:

    Դիմահարդարն ասում է՝ մեր հրապարակումով ցանկանում է, որ տվյալ գեղեցկության սրահ ներկայումս այցելող հաճախորդներն իմանան, որ իրենց գաղտնի տեսագրում են եւ չայցելեն. «Մարդիկ եկել են, գումար տվել, իրենց գործողություններ են արել, ինքն էլ փռվել է մեջքի վրա ու նայել, թե ոնց են կանայք հանվում-հագնվում»:

    Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Դիտեք նաև

Leave a Reply