Անմիջապես դադարեցրեք այն ուտել․ Կանխեք քաղցկեղի առաջացման վտանգը․

Անմիջապես դադարեցրեք այն ուտել․ Կանխեք քաղցկեղի առաջացման վտանգը․

Դիտեք նաև

  • 1. Ռաֆինացված շաքարավազ

    Սպիտակ ռաֆինացված շաքարավազը բարձրացնում է ինսուլինի մակարդակը, օրգանիզմից հանում է կալցիումը, նվազեցնում է իմունային համակարգի ուժը, սննդային միջավայր է քաղցկեղային բջիջների համար:

    Ինչով փոխարինել՝ մեղրով, ստևիայով, արմավենու շաքարավազով, հում կերամաթով, թխկու մրգահյութով:

    2. Մարինացված և ապխտած սննդամթերք

    Այս մթերքներում պարունակվում է շատ աղ և քացախաթթու, որոնք մեծ քանակությամբ օգտագործման դեպքում վնասում են: Նաև դրանք պարունակում են կոնսերվանտներ, որոնք երկարաձգում են պիտանելիության ժամկետը: Ջերմային մշակման ժամանակ ապխտած մթերքները վերածվում են վտանգավոր նիտրատների, որոնք կուտակվում են մարդու օրգանիզմում և հանգեցնում են քայքայումների բջջային մակարդակում, ինչը քաղցկեղ է առաջացնում:

    Ինչով փոխարինել՝ թարմ սեզոնային բանջարեղենով, բնական անյուղ մսով:

    3. Տրանսճարպեր և հիդրոգենացված յուղեր

    Սինթետիկ մթերքներ են, որոնց քիմիական բաղադրությունն արհեստականորեն փոխվում է ավելի երկար պահպանելու համար: Հոտի վերացման և համի լավացման համար յուղին նաև քիմիկատներ են ավելացվում: Արդյունաբերական ապրանքների բաղադրիչ տրանսճարպերը կրկնակի մեծացնում են կրծքագեղձի քացկեղի առաջացման ռիսկը:

    Ինչով փոխարինել՝ առաջին զտման ձիթապտղի յուղով, կոկոսի յուղով:

    4. Ռաֆինացված սպիտակ ալյուր

    Սպիտակ ալյուրը շատ բարձր գլիկեմիկ ինդեքս ունի, ինչը բարձրացնում է ինսուլինի մակարդակը: Այն ոչ մի սննդանյութ չի պարունակում, քանի որ ռաֆինացման ժամանակ զրկվում է բոլոր օգտակար հատկություններից: Բացի դրանից՝ ալյուրը սպիտակեցնում են քլորգազով, որպեսզի այն ավելի գրավիչ լինի գնորդների համար: Սպիտակ ալյուրով մթերքները դժվար են մարսվում, խցանում են անցուղիները և օրգանիզմը շլակներով են լցնում:

    Ինչով փոխարինել՝ ամբողջական հատիկներից ցորենի ալյուրով, նուշի ալյուրով, գարու ալյուրով:

    5. Վերամշակված միս

    Դրանք արդյունաբերական մսային մթերքներն են՝ նրբերշիկ, բեկոն, երշիկ և այլն: Պարունակում են շատ քիմիկատներ, կոնսերվատներ և նիտրատներ, որոնք օգնում են երկարացնել պիտանելիության ժամկետը և լավացնում են համը: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդպիսի մսամթերքը ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի վտանգը մեծացնում է 67%-ով: Առանձնակի վնասակար է ապխտած միսը:

    Ինչով փոխարինել՝ թարմ անյուղ մսով․ այն ինքներդ պատրաստեք:

    6. Արհեստականորեն աճեցված ձուկ

    Դրանց աճեցման փոքր տարածքում մեծ է բակտերիալ, վիրուսային և մակաբուծական համաճարակների առաջացման ռիսկը, ուստի ձուկը մշակվում է հակաբիոտիկներով և պեստիցիդներով: Արհեստական ֆերմերային ձուկը նաև շատ ավելի քիչ օմեգա-3 օգտակար ճարպային թթուներ է պարունակում, քան վայրի բնության մեջ աճած ձուկը:

    Ինչով փոխարինել՝ բնական ջրամբարներից որսացած ձկով:

    7. Կարտոֆիլի չիպս

    Այն տապակվում է հիդրոգենացված յուղով և շատ աղ է արվում: Օրական ընդամենը 30 գ չիպսի օգտագործումը հանգեցնում է տարեկան 1 կգ-ով գիրանալու: Չիփսը մեծացնում է խոլեստերինի մակարդակը և փոփոխություններ է առաջացնում արյան ճնշման մեջ:

    Ինչով փոխարինել՝ ինքնուրույն չիպս պատրաստեք ձիթապտղի յուղով:

    8. Միկրոալիքային վառարանի պոպկորն

    Պոպկորնն ինքնին հարաբերականորեն առողջ սնունդ է, բայց փաթեթը, որում այն պատրաստվում է, վնասակար տոքսիններ է պարունակում, որը կարող է երիկամների, հաստ աղիքի, միզապարկի, թոքերի, կրծքագեղձի և վահանագեղձի քացկեղ առաջացնել:

    Ինչով փոխարինել՝ առանձին եգիպտացորենի հատիկներ գնեք և պոպկորն պատրաստեք թավայի կամ կաթսայի մեջ:

    Աղբյուրը՝ https://365.zham.info/?p=4094

Դիտեք նաև

Leave a Reply