Այս փոքրիկն իր ճիչով արթնացրեց ծնողներին. սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց ընկան հատակին (լուսանկարներ)

Այս փոքրիկն իր ճիչով արթնացրեց ծնողներին. սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց ընկան հատակին (լուսանկարներ)

Բոլոր ծնողներն իրենց երեխաների մեջ փոքրիկ հրեշտակ են տեսնում: Բայց փոքրիկ Սելիյա Ռուպելն իր ծնողների համար իսկական պահապան հրեշտակ դարձավ, քանի որ նա փրկել է իր ընտանիքին մահից:

Մի գիշեր երիտասարդ ամուսիններ Կայլը և Մոնիկն արթնացան իրենց աղջկա ճչոցից: «Սովորաբար մեր փոքրիկը շատ հանգիստ է քնում: Բայց այդ անգամ մեր աղջկա լացի ձայնը յուրահատուկ էր: Դա իսկական օգնության աղաղակ էր»,- հիշում է Մոնիկը:

Այս փոքրիկն իր ճիչով արթնացրեց ծնողներին. սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց ընկան հատակին (լուսանկարներ)

Արթնանալով՝ մայրիկը միանգամից վազեց աղջկա սենյակ: Բայց դեռ միջանցքում նրա գլուխն այնպես պտտվեց, որ վայր ընկավ: Մոնիկը հավաքեց իր ուժերը և մի կերպ հասավ երեխայի սենյակ: Երբ մայրիկը գրկեց Սելիյային, փոքրիկն անմիջապես հետ տվեց… Կայլը նույնպես վատ զգաց իրեն: Նա հասցրեց զանգել իր ծնողներին և սկսեց իրերը հավաքել, որպեսզի հեռանային տանից: Նրանք փորձում էին դուրս գալ տանից, բայց ուժասպառ եղան և չկարողացան հասնել դռանը… Բարեբախտաբար, մեկ րոպե անց հասան տատիկն ու պապիկը․ նրանք հարևան տանն էին ապրում: Նրանք բացեցին դուռը և դուրս հանեցին իրենց երեխաներին և թոռնուհուն:

Այս փոքրիկն իր ճիչով արթնացրեց ծնողներին. սենյակ մտնելուց մեկ րոպե անց վերջիններս ուշագնաց ընկան հատակին (լուսանկարներ)

Մի քանի րոպե անց եկավ նաև շտապ օգնությունը: Բժիշկներն ածխածնի օքսիդից թունավորում արձանագրեցին: Քանի որ տանը ցուրտ էր եղել, ծնողները գիշերը միացրել էին ջեռուցումը: Իսկ տանը ածխածնի օքսիդի (գազի) ազդանշանիչ չի եղել… Լավ է, որ օգնությունը ժամանակին է հասել: Կայլը, Մոնիկը և փոքրիկ Սելիյան թերապիայի կուրս են ստացել դետոքսիկացիոն խցիկներում, որից հետո նրանց առողջական վիճակը վերականգնվել է: Տուն վերադառնալուն պես Կայլը ածխածնի օքսիդի (գազի) ազդանշանիչ է պատվիրել: Իսկ Մոնիկը Facebook-ում կիսվել է իր ընկերների հետ այս պատմությամբ: Նա հպարտանում է իր փոքրիկով, ով իր ճիչով փրկել է իրենց ընտանիքի կյանքը: Մոնիկը նաև կոչ է անում հետևել տան ջեռուցման համակարգի անվտանգության մեխանիզմին:

Leave a Reply