Այսքան լռությունից հետո,,վատ լուր «Բանակում» -ից հայտնի Մինասից. ինչ է պատահել նրան, որ…

Այսքան լռությունից հետո,,վատ լուր «Բանակում» -ից հայտնի Մինասից. ինչ է պատահել նրան, որ…

Դերասան, հումորիստ Արտյոմ Կարապետյանն արդեն 6 տարի է, ինչ բնակվում է Ռուսաստանում։ Հեռուստատեսային երկարատև դադարից հետո դերասանը Tert.am Life-ի հետ զրուցել է վերջերս Հայաստան գալու, որդիների՝ տարբեր երկրներում ապրելու, արտերկրում ծանր աշխատանքներ կատարելու և Հայաստանում խարդախության զոհ դառնալու մասին։

Դերասանի խոսքով՝ հայրենիք հեռանալու ցանկություն չի ունեցել, սակայն պայմանները թելադրել են մեկնել արտերկիր։

«Եթե հնարավորություն լինի, Հայաստան կվերադառնամ այս տարի, եթե ոչ, ամենաուշը երկու տարուց։ Այս պահին ոչ մի հեռուստաընկերությունից առաջարկ չունեմ։ Վերջերս Հայաստան եկել եմ, հանդիպել եմ ընկերներիս։ Իրենք ասում էին՝ արի, մի բան կլինի, բայց ես չեմ կարող ասել, թե երբ կլինի այդ «մի բանը»»,- նշեց Արտյոմն ու հավելեց, որ մինչ մեկնելու որոշումը կայացնելը փորձել է հայրենիքում գումար վաստակել։

Հաշվի առնելով, որ հեռուստաընկերություններից առաջարկներ չի ունեցել, «Բանակում» հեռուստասերիալն էլ ավարտվել է` այլ աշխատանք է նախաձեռնել, որը վատ ավարտ է ունեցել։

Այսքան լռությունից հետո,,վատ լուր «Բանակում» -ից հայտնի Մինասից. ինչ է պատահել նրան, որ…

«Առևտրային փոքրիկ բիզնես ունեի, որով գումար էի աշխատում, սակայն դարձա խարդախության զոհ։ Հասարակ հարկային տեսուչը մտավ իմ խանութ և ասաց, որ անկախ նրանից, թե ինչպես կաշխատեմ, տարին երկու անգամ տուգանք են գրելու։ Ես վաճառողուհուն խնդրեցի դուրս գալ խանութից, ինքս էլ դուրս եկա և տեսուչին ասացի, որ խանութը փակ է, այլևս չենք աշխատում։ Շատ-շատ մեծ էր հիասթափությունս։ Այդպես որոշեցի Հայաստանից դուրս աշխատել, չնայած հեռանալու ցանկություն չկար։ Իհարկե, չեմ փոշմանել եմ դուրս գալուս համար, դրսի կյանքն էլ իր տեսակով է հետաքրքիր»,- ասաց դերասանը։

Այսքան լռությունից հետո,,վատ լուր «Բանակում» -ից հայտնի Մինասից. ինչ է պատահել նրան, որ…

Սանկտ Պետերբուրգում Արտյոմը հեռուստատեսային աշխատանք գտնելու փորձեր արել է, բայց, ըստ նրա, դա ոչ միայն ժամանակատար էր, այլև շատ բարդ։ «Ես այստեղ ապրում եմ վարձով, ունեմ հայկական անձնագիր, պետք է տան համար վճարեմ ու նաև ապրելու գումար վաստակեմ։ Մշտական աշխատանք չեմ ունեցել, տվյալ օրը ինչ պատահել է կամ ինչ կարողացել եմ, արել եմ։ Արդեն վեց տարի է` այստեղ եմ՝ թունավոր նյութերի հետ աշխատանքից սկսած տաքսի քշելով ու բանվորությամբ վերջացրած ամեն ինչ արել եմ։ Չեմ նայել, թե ինչ եմ անում, արել եմ այն, ինչի միջոցով կարող եմ իմ աշխատանքի դիմաց արդար ձևով գումար վաստակել»,– պատմեց Արտյոմը։

Այսքան լռությունից հետո,,վատ լուր «Բանակում» -ից հայտնի Մինասից. ինչ է պատահել նրան, որ…

Հայաստանում սեփական նախագծով և որպես պրոդյուսեր ներկայանալը, ըստ Արտյոմի, իրենը չէ, քանի որ, հասկացել է, որ չի կարողանում ինչ-որ բան վաճառել: «Ներկայումս տեղյակ չեմ, թե Հայաստանի մեդիադաշտում ինչ է կատարվում, թեև համացանցից հնարավորինս տեղեկացվում եմ։ Պրոդյուսերի գործի իմաստը ստեղծած արտադրանքը վաճառելն է, ինչն ինձ մոտ չի ստացվում։ Իհարկե, անելու դեպքում էլ պետք է շատ լավ մի բան անել, իսկ դա մտածելու համար ժամանակ և լավ թիմ է պետք»։

Անդրադառնալով ներկայումս հայկական հումորին` դերասանն ասաց, որ այն, ինչին հասցնում է ծանոթանալ սոցիալական ցանցերի միջոցով, իրեն զարմացնում է՝ հումորն այնպիսին չէ, ինչպիսին եղել է ժամանակին։

Այսքան լռությունից հետո,,վատ լուր «Բանակում» -ից հայտնի Մինասից. ինչ է պատահել նրան, որ…

«Հայկական մեդիադաշտում հումորը շատ է էժանացել։ Մեկ–մեկ, երբ նայում եմ, մտածում եմ` ինչո՞ւ, իրո՞ք ուրիշ բան հնարավոր չէ մտածել ծիծաղեցնելու համար։ Անպայման պետք է գռեհկությո՞ւն լինի, թույլատրելիի սահմանն անցնի՞, որ մարդկանց մի կերպ ծիծաղեցնեն։ Մի կողմից չեմ մեղադրում, իրենք ասելու են, թե պահանջարկը դա է, մյուս կողմից կարծում եմ, որ հեղինակները կարող են անել այնպես, որ ճաշակն ուրիշ ուղղությամբ զարգանա»,- ասաց հումորիստն ու ավելացրեց, որ եթե ինքը 20 տարեկան լիներ, կմտածեր, որ կարելի է գիշերները տուն չգնալ, նոր բան ստեղծել, բայց այդ ժամանակն արդեն չունի։ Հիմա նա այլ բաների մասին է մտածում, այլ հոգսեր ունի։

Այսքան լռությունից հետո,,վատ լուր «Բանակում» -ից հայտնի Մինասից. ինչ է պատահել նրան, որ…

Արտյոմը նշեց, որ պատրաստի սցենարի դեպքում սիրով կընդունի առաջարկը։ Այդպիսի առաջարկ Արտյոմը կարող էր ստանալ դերասան ընկերներից, որոնք շուտով կներկայացնեն «7 տարի անց» հումորային բեմադրությունը, սակայն Արտյոմն այդ ներկայացման մասին իմացել է սոցիալական էջերից։ «Տղաների հետ ինչ-որ քննարկում չենք ունեցել, բայց կարծում եմ` նրանք մտածել են, որ հեռու եմ ու չեմ կարող ժամանակ տրամադրել։ Իսկապես, դա ինձ համար խնդիր կլիներ։ Ամեն դեպքում նման ձևաչափի մի բան՝ «ՍՊԸ» խորագրով, տարիներ առաջ արել ենք, գրեթե, նույն կազմով հիմա նրանք փորձում են նոր շնչով ներկայացում իրականացնել»,- ասաց դերասանը։

Արտյոմն ասում էհայտնիությունն ու ուշադրությունը չի սիրում, ամեն դեպքում, մեզ հետ զրույցում նա անդրադարձավ նաև ընտանիքին, որը, չնայած շատ մեծ է, բայց ամեն մեկը մի քաղաքում է ապրում։ Դեռ տարիներ առաջ դերասանն ամուսնալուծվել է, ավելի ուշ նա երկրորդ անգամ է ամուսնացել։ Արտյոմի ավագ որդին 16 տարեկան , կրտսերը 12։

Այսքան լռությունից հետո,,վատ լուր «Բանակում» -ից հայտնի Մինասից. ինչ է պատահել նրան, որ…

«Շատ մեծ ընտանիք ունեմ, բայց, ցավոք, տարբեր քաղաքներում ենք ապրում։ Այս պահին ես ու կինս ապրում ենք Սանկտ Պետերբուրգում, մայրս ու ավագ որդիսԵրևանում, փոքր որդիս իր մայրիկի հետ ապրում է Ռոստովում,- ասաց դերասանն ու հավելեց՝ հուսով է ամեն ինչ լավ է կլինի և կկարողանա վերադառնալ հայրենիք,- Վերջին փոփոխություններից ոգևորություն եմ ապրել։ Հուսամ` վերադառնալու հնարավորություն էլ կստեղծվի։ Որոշել եմ փոքրիկ բիզնես հիմնել հայրենիքում, թե ինչպես կստացվի, ժամանակի հարց է։ Նաև կենցաղային հարցեր կան լուծելու, որովհետև Հայաստանում տուն էլ չունեմ ՝ պետք է վարձեմ։ Հայրենիքում կփորձեմ ամեն ինչ զրոյից սկսել։ Ամեն դեպքում շատ եմ ուզում վերադառնալ»։

Actor, humorist Artyom Karapetyan has been living in Russia for six years now. After a long TV break, the actor talked to Tert.am Life about coming to Armenia recently, living in different countries, working hard in foreign countries and being a victim of fraud in Armenia.

According to the actor, he did not want to leave the homeland, but dictated his conditions abroad.

Այսքան լռությունից հետո,,վատ լուր «Բանակում» -ից հայտնի Մինասից. ինչ է պատահել նրան, որ…

“If it is possible, I will return to Armenia this year, if not, at least two years later. At this point, I have no suggestion from a TV company. Recently I have come to Armenia and have met my friends. They said, “Come on, there will be something, but I can not say when will this” something “,”

Artyom said and added that he tried to make a decision before making a decision to make a living in his homeland.

Այսքան լռությունից հետո,,վատ լուր «Բանակում» -ից հայտնի Մինասից. ինչ է պատահել նրան, որ…

Taking into account the fact that TV companies have not had any suggestions, the TV series “The Army” has ended, another work has been done, which has a bad end.

Leave a Reply