Ամուսնու սենյակը հավաքելուց կինը գտավ մի իր, որը ստիպեց նրան շատ արտասվել. Սա պետք է իմանա յուրաքանչյուր կին…

Ամուսնու սենյակը հավաքելուց կինը գտավ մի իր, որը ստիպեց նրան շատ արտասվել. Սա պետք է իմանա յուրաքանչյուր կին…

Դիտեք նաև

  • Անկողնու մեջ մի քիչ պառկելուց հետո՝ տարեց կինը որոշեց տունը կարգի բերել: Սկսելով ննջասենյակից՝ նա հանկարծ մի նամակ հայտնաբերեց ամուսնու սեղանի վրա: Կարդալով այն՝ Ջուլիան չկարողացավ զսպել արցունքները:

    —Սիրելի Ջուլիա, գրում եմ քեզ, մինչ դու քնած ես: Հնարավոր է, որ երբ արթնանաս, ես արդեն այլ մարդ լինեմ: Ես կարծես երկու աշխարհների միջև եմ հայտնվել, և գիտակցում եմ, որ վերջնականապես կորում եմ դրանցից մեկում: Վախենում եմ, որ մի օր այլևս չեմ վերադառնա:

    Գուցե վաղն արդեն չհասկանամ, թե ինչ է ինձ հետ կատարվում…Գուցե վաղն արդեն չկարողանամ հայտնել հիացմունքս քեզանով, արտահայտվել, թե որքան եմ գնահատում քեզ…

    Հնարավոր է, որ վաղն արդեն չհասկանամ, թե դու ինչ ես անում ինձ համար: Դու դռների վրա թղթիկներ ես փակցնում, որ ես չշփոթեմ խոհանոցի և ննջարանի դռները: Երբեմն ականջիս շշնջում ես մեր թոռնիկների անունները:

    Միշտ համբերատար ես պատասխանում իմ բարկացած հարցերին: Ամեն ինչի համար շնորհակալ եմ, շնորհակալ եմ, որ դեռ կողքիս ես: Գուցե վաղը մոռանամ քո անունը և չկարողանամ քեզ շնորհակալություն հայտնել: Գուցե վաղը չկարողանամ քեզ ասել՝ Ջուլիա, ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ…

    Ընդմիշտ քո՝ Թ.Ա

    Կարդալ սա առանց արցունքների գրեթե անհնար է: Նույնիսկ Ալցգեյմերի ծանր հիվանդության ժամանակ խորը զգացմուքները հնարավոր է արտահայտել…

    Աղբյուր

Դիտեք նաև

Leave a Reply