ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ջախջախիչ պատասխանը Գագիկ Ծառուկյանին, որը պարտադիր պետք է կարդալ

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ջախջախիչ պատասխանը Գագիկ Ծառուկյանին, որը պարտադիր պետք է կարդալ

Դիտեք նաև

Հայկական Ժամանակ-իի հարցազրույցը ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հետ
«Հարգելի պարոն Ծառուկյան, համապատասխանաբար մենք 2020թ.-ին ենք դեռ եւ Կառավարությունն և «Իմ քայլը» ինչ խոստացել են, քայլ առ քայլ անում են: Թե ինչ են խոստացել ու չեն արել, այդ հարցին մենք կարող ենք պատասխան տալ 2023թ.-ին, քանի որ մեր խոստումները հինգ տարվա համար էին:

միայն 1 տարի եւ երեք ամիս է պաշտոնավարում այս խորհրդարանը, այսինքն մեր ժամկետի 20-25 տոկոսը, եւ այժմ ասել՝ ձեր խոստումները չեն կատարվել, ծիծաղելու էլ չի անգամ: Պարոն Ծառուկյանը հսկայական գումարների է տիրապետում, ես խորհուրդ կտամ նորմալ խորհրդականներ վարձել, որոնք կհուշեն, որ մենք դեռ 2020թ.-ի մեջ ենք եւ չի կարելի ընտրվելուց մեկ տարի անց ասել, թե դուք չեք կատարել ձեր հինգ տարվա խոստումները: Ասեմ ավելին, այդ խոստումներին, որոնք ներառված էին Կառավարության ծրագրում, պարոն Ծառուկյանի գլխավորած խմբակցությունը դեմ է քվեարկել:

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ջախջախիչ պատասխանը Գագիկ Ծառուկյանին, որը պարտադիր պետք է կարդալ

Այս պարագայում չեմ հասկանում, թե որն է նրանց մտահոգվելու առիթը: Նրանք դեմ էին այդ խոստումներին, սակայն հիմա նեղվում են, որ մենք դրանք չենք կատարում: Մյուս կողմից, մեր խոստումների հասցեատերը մեր ընտրողներն են, միայն նրանք կարող են դժգոհել մեզանից, քանի որ նրանք են ընտրել մեզ:Ինչ վերաբերում է տնտեսական իրավիճակին, պարոն Ծառուկյանը ընդամենը կարող է խորհրդարանի իր ընդդիմադիր գործընկերոջը՝ Էդմոն Մարուքյանին հարցնել, թե ինչպիսի տարի է եղել 2019թ.-ը: Խորհրդարանում լավագույն գնահատականը Կառավարությանը տվել է ԼՀԿ ղեկավար էդմոն Մարուքյանը՝ արտասանելով բառացի հետեւյալ խոսքերը.

«Այո՛, պարոն վարչապետ, 2019-ը իրոք ոսկե տարի էր»: Ես համաձայն եմ նրա հետ: Պարոն Մարուքյանը ինկատի ունի եկամուտների մասով, ես էլ դա նկատի ունեմ: Խոստացվել էր հինգ տոկոս տնտեսական աճ կլինի, արվել է մոտավորապես Ութ տոկոս, խոստացվել էր, որ կբարձրանան թոշակները, արվել է, խոստացվել էր x երկարությամբ ճանապարհներ վերանորոգել, այդ խոստումը մի բան էլ ավելի է արվել:

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ջախջախիչ պատասխանը Գագիկ Ծառուկյանին, որը պարտադիր պետք է կարդալ

Իսկ թե ինչու է այժմ խոսում պարոն Ծառուկյանը, իմ կարծիքով մեր հասարակությունը բավական խելացի է, իրենց համար էլ էր հետաքրքիր, թե ինչու հենց այսօր, ի՞նչը փոխվեց: Ես կարող եմ ենթադրել, կասկածներ ունենալ: Փորձը ցույց է տալիս, որ երբ որեւէ քաղաքական գործիչ սկսում է կոպիտ հռետորաբանությամբ ներկայանալ, մենք տեսնում ենք բավական կարճ ժամանակ հետո այդ անձի վերաբերյալ ի հայտ են գալիս քրեական գործեր: Սակայն այդ գործերը առնչվում են տարիներ առաջ կատարվածին:

Միգուցե պարոն Ծառուկյանին սխալ կամ ճիշտ տեղեկություններ են փոխանցվել իրեն առնչվող գործերի մասին»:
-Հիմա եթե իրավական պահով զարգացումներ լինեն քրգործերում, պարզ է չէ՞, որ դրանք դիտարկվելու են որպես քաղաքական հետապնդում:
-ԲՀԿ-ն դա այսպես թե այնպես գնահատելու է քաղաքական հետապնդում, եթե բնականաբար լինեն այդպիսի զարգացումներ: Եթե կլինեն՝ մեր իրավապահները պիտի հրապարակեն բոլոր փաստերը, որ եւ մեզ համար, եւ հասարակության համար պարզ լինի, թե ինչու է այդպիսի գործ հարուցվել:

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ջախջախիչ պատասխանը Գագիկ Ծառուկյանին, որը պարտադիր պետք է կարդալ

-Պարոն Գաբրիելյան, եթե հետեւել եք համացանցում քննարկումների մեջ, շատերը Ծառուկյանի այս պահվածքի մեջ մեղադրում էին իշխանությանը՝ ասելով, որ դուք եք նրան իր հայտնի մականունից ազատել, դարձրել պարոն Ծառուկյան, օլիգարխից սարքել գործարար, երկու տարի է՝ խոսում եք նրան առնչվող քրգործերի մասին, սակայն այդպես էլ որեւէ մեղադրանք մինչ օրս չի առաջադրվել նրա կուտակած հարստության ծագման, խախտումների, նրա հետ կապված բիզնեսների վերաբերյալ: Ընդունո՞ւմ եք, որ իշխանությունն ունի նման մեղավորություն:

-Եթե ընդունեմ, որ կա այդպիսի մեղավորություն, ես պարզապես կհաստատեմ, որ տվյալ անձը հանցագործ է: Ես այդպիսի հայտարարություն չեմ կարող անել: Բայց կարող եմ ասել, որ հասարակությունը սպասում է ինչ-ինչ զարգացումների, դա կիսում եմ միանշանակ, քանի որ նույն հասարակությունը ասում է՝ մեր աչքի առաջ է ամեն ինչ տեղի ունեցել ու մենք դա շատ լավ հասկանում ենք: Սակայն պետք է հասկանալ, որ բավականին բարդ է իրավապահների գործը: Բնականբար այնպես չէ, որ զարգացումներ չկան.

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ջախջախիչ պատասխանը Գագիկ Ծառուկյանին, որը պարտադիր պետք է կարդալ

այս պահին կա առաջադրված մեղադրանք, Բնականաբար ոչ իր նկատմամբ, բայց իր հետ փոխկապակցված անձի նկատմամբ է (խոսքը Մուլտի գրուպ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանի մասին է-խմբ.): Ես չեմ բացառում, որ օբյեկտիվ ու բազմակողմանի քննության արդյունքում իրավապահները ընդարձակեն այդ անձանց շրջանակը եւ մենք քրգործի շրջանակներում տեսնենք այլ մարդկանց: Գուցե մոտ է այդ ժամանակը ու սա է պատճառը այդ ակտիվացման:
— Ծառուկյանը նաեւ հայտնեց, որ պատրաստ է հանդիպել տարբեր քաղաքական ուժերի հետ, քննարկել իրավիճակից դուրս գալու ելքերը:

Կորոնավիրուսային վարակով պայմանավորված այս պայմաններում երբ իրավիճակը պատերազմական է համարվում, երբ քաղաքագիների սոցիալական վիճակը վատացել է, այդպիսի համախմբումն ընդդեմ իշխանությունների վտանգավոր չէ՞ իշխանության համար՝ հաշվի առնելով, որ նրան արձագանքել են տարբեր հին և նորաստեղծ քաղաքական ուժեր: Իշխանափոխության հնարավորություն տեսնո՞ւմ եք:
-Վերջին ընտրություններին մենք ստացել ենք 900

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ջախջախիչ պատասխանը Գագիկ Ծառուկյանին, որը պարտադիր պետք է կարդալ

հազար ձայն, սակայն 200-300 հազար քաղաքացի չի ընտրել «Իմ քայլ»-ին, Նիկոլ Փաշինյանին, հետեւաբար ես չեմ բացառում, որ երկրի մեջ կա մի քանի հազար մարդ, որ դեմ է մեզ: Չի ընտրել, բա դեմ չլինի՞: Ես կարծում եմ, որ այդ մի քանի հարյուր հազարը դարձել է մի քանի հազար, ինչը նշանակում է, որ առաջընթաց կա: Հայաստանում ժողովրդավարական ընտրություններն էլ անշրջելի են եւ իշխանափոխությունը հնարավոր է միայն ընտրությունների շնորհիվ:

ԱԺ պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ջախջախիչ պատասխանը Գագիկ Ծառուկյանին, որը պարտադիր պետք է կարդալ

-Արթուր Վանեցյանը ասել է, որ Ծառուկյանի հետ իր հանդիպումները պարբերական բնույթ են կրում, սակայն քաղաքական թեմաներով այս պահին դեռ ոչինչ չեն խոսել: Ի՞նչ ունեն քննարկելու նրանք պարբերաբար, եթե քաղաքական թեմաներով դեռ չեն զրուցել:
-Չեմ կարող ասել՝ ինչ են քննարկել, միգուցե համատեղ ինչ-որ բաներ ունեն, միգուցե իրար շատ նման են ու իրար հետ ասելիք և խոսելիք ունեն: Եթե պարբերաբար հանդիպում են, կարելի է կարծել, որ ընդհանուր խոսելիք ունեն։

:

Դիտեք նաև

Leave a Reply